Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի գլխաւորութեամբ կայացել է շուկայի կարգաւորման յանձնաժողովի նիստն, այս մասին իր թւիթերեան միկրոբլոգում գրել է Հանրապետութեան նախագահի գրասենեակի հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Մեհդի Ռահիմին:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի գլխաւորութեամբ կայացել է շուկայի կարգաւորման յանձնաժողովի նիստն, այս մասին իր թւիթերեան միկրոբլոգում գրել է Հանրապետութեան նախագահի գրասենեակի հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Մեհդի Ռահիմին:
Նա մասնաւորապէս նշել է. «Հանրապետութեան նախագահը ներկայ է եղել շուկայի կարգաւորման յանձնաժողովի նիստին, նախորդ նիստերին, մշտապէս մասնակցում էր Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալը:
Կառավարութեան անդամների, եւ միւս ուժերի ու կառոյցների ներկայացուցիչների ակտիւ մասնակցութիւնը հերթական նիստերին՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի կողմից հնչեցւած յայտարարութեան գործադրման մասին է վկայում, ըստ որի՝ բոլորին կոչ էր արել աջակցել կառավարութեան տնտեսական աշախատանքներին»: