Հա

Քաղաքական

14/05/2022 - 14:10

«Անհրաժեշտ է համալրել ժողովրդի առողջապահական տւեալների տեղեկատւական բազան». Ռէյիսի

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ այսօր մայիսի 14-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում կարեւորել է քաղաքացիների առողջապահական անձնագրերի եւ բազայի հաւաքագրման եւ համալրման անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ այսօր մայիսի 14-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում կարեւորել է քաղաքացիների առողջապահական անձնագրերի եւ բազայի հաւաքագրման եւ համալրման անհրաժեշտութիւնը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով կորոնավիրուսային վիճակագրութեան բարելաւման միտմանը, այդ թւում՝ մահւան եւ նոր վարակւածների թւերի նւազման փաստին, Հանրապետութեան նախագահը նշել է, որ իրավիճակը բարելաւել է առողջապահական համակարգի աշխատակիցների ջանքերի եւ անձնազոհութեան շնորհիւ:

Նա բարձր է գնահատել առողջապահական համակարգի աշխատակիցների սխրանքը՝ նպաստելու փրկելուն, ինչպէս նաեւ միւս գերատեսչութիւնների համագործակցութիւններն առողջապահական համակարգի խնդիրների լուծմանը նպաստելու, եւ կարիքները հոգալու ուղղութեամբ:

Նախագահը, միեւնոյն ժամանակ առանցքային է համարել, հասարակութեան իրազեկման, համավարակի բռնկման կանխարգելման, իրավիճակի վերահսկման, մասնաւորապէս՝ հակահամաճարակային միջոցառումների պահպանման անհրաժեշտութիւնը, որոնք նրա շեշտմամբ միտւած՝ կը լինեն համաճարակի տարածման տեմպերի նւազեցմանը:

Նա նաեւ խորհուրդ է տւել ստեղծւած իրավիճակը դարձնել պատեհ առիթ՝ ժողովրդի առողջապահական տւեալների եւ տեղեկատւական բազայի համալրման նպատակով:

Հանրապետութեան նախագահը շեշտել է. «Բոլոր հիւանդանոցները, բուժկենտրոնները, Կարմիր մահիկն ու այլ կենտրոնները անհրաժեշտ է համալրեն իրենց հնարաւորութիւնները, նոր շտամների տարածումը կանխարգելման նպատակով անհրաժեշտ սարքաւորումների եւ դեղորայքի ձեռքբերման ուղղութեամբ»,- նշել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։