Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, այսօր մայիսի 16-ին անակնկալ այցելել է Թեհրանում մասնակցել է Նաւթի, գազի, վերամշակման եւ նաւթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդէս:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, այսօր մայիսի 16-ին անակնկալ այցելել է Թեհրանում մասնակցել է Նաւթի, գազի, վերամշակման եւ նաւթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդէս. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հանրապետութեան նախագահին այցելութեանն ուղեկցել է Նաւթի նախարար Ջաւադ Օջին: Նրանք շրջայց են կատարել ցուցահանդէսի տաղաւարներով, այնուհետեւ զրուցել են նաւթի եւ գազի ոլորտում տարբեր մասնագէտների եւ արհեստաւորների հետ:
Նշենք, նաեւ որ ցուցահանդէսին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ընկերութիւններ եւ պաշտօնեաներ, ինչպէս նաեւ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարար Գնէլ Սանոսեանը: