Հա

Քաղաքական

18/05/2022 - 10:00

«Իրանի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների յարաբերութիւններում էական փոփոխութիւններ չեն արձանագրւել». Խաթիբզադէ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի այն հարցմանը, թէ արդեօք Իրանի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների յարաբերութիւններում էական փոփոխութիւններ արձանագրւել են, թէ՞ ոչ, մասնաւորապէս՝ բանակցային գործընթացի առնչութեամբ, նա պատասխանել է, որ բանակցութիւնների վերջին փուլից յետոյ, նոր փոփոխութիւն չեն արձանագրւել:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն՝ պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի այն հարցմանը, թէ արդեօք Իրանի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների յարաբերութիւններում էական փոփոխութիւններ արձանագրւել են, թէ՞ ոչ, մասնաւորապէս՝ բանակցային գործընթացի առնչութեամբ, նա պատասխանել է, որ բանակցութիւնների վերջին փուլից յետոյ, նոր փոփոխութիւն չեն արձանագրւել:

Անդրադառնալով Բաղդադում երկու երկրների ԱԳ նախարարների հնարաւոր հանդիպմանը, Խաթիբզադէն նշել է, որ նմանաբնոյթ բոլոր բանակցութիւնների պէս, բանակցային գործընթացի եւ քննարկումների, հետեւողականութեան մակարդակի թեմաներով հարցերն առարկայական են, որոնց պատասխանների փնտրտուքը ներառւած են երկու երկրների օրակարգի կէտերում:

Յիշեցնենք, որ Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան յանձնաժողովի անդամներից մէկը, վերջերս յայտարարել էր, որ նախատեսւում է ԱՄԷ-ի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։