Հա

Քաղաքական

18/05/2022 - 14:30

«Ընտանիքի ինստիտուտը հովանաւորելը եւ ժողովրդագրական աճի ապահովումը կենսական նշանակութեան բնոյթ ունեն». Այաթ. Խամենէի

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին շնորհակալական նամակ է յղել ժողովրդագրական ոլորտի սրտցաւ աշխատակիցներին ջանքերի վերաբերեալ եւ երկրի բնակչութեան թւի աճի ապահովումը, հումանիտար ռեսուրսի երիտասարդացումը, բնակչութեան ծերացման վտանգի չէզոքացումը՝ համարելով կենսական կարեւորութեան հարցեր:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին շնորհակալական նամակ է յղել ժողովրդագրական ոլորտի սրտցաւ աշխատակիցներին ջանքերի վերաբերեալ եւ երկրի բնակչութեան թւի աճի ապահովումը, հումանիտար ռեսուրսի երիտասարդացումը, բնակչութեան ծերացման վտանգի չէզոքացումը՝ համարելով կենսական կարեւորութեան հարցեր. հաղորդում է Leader.ir-ը:

Այաթ. Խամենէին իր շնորհակալական նամակում, մասնաւորապէս ողջունել է բոլոր նրանց ջանքերը, որոնք սրտցաւօրէն զբաղւում են ապագայամէտ բնոյթ կրող՝ ժողովրդագրական ոլորտով:

«Շնորհակալութիւն՝ բոլոր այն պատասխանատուներին, որոնք խորհրդարանում եւ կառավարութեան շարքերում փորձում են լուծումներ գտնել բնակչութեան ծերացման սպառնալիքի չէզոքացման ուղղութեամբ:

Եւս մէկ անգամ անհրաժեշտ է շեշտել, որ պատասխանատուների եւ ժողովրդի կարեւոր հարցերից են՝ ծնելիութեան խթանումը եւ բնակչութեան, ինչպէս նաեւ՝ մարդկային ռեսուրսի երիտասարդացման ծրագրերին միտւած քայլերը: Իսկ այս հրամայականը աւելի կարեւորւում է, յատկապէս՝ ազդեցութեան գործօնների եւ մշակութաստեղծ շրջանակների աշխատանքներում:

Այս կենցաղային կարեւորութեան քաղաքականութեան կիրառումը կը նպաստի մեր երկրի լուսաւոր ապագայի կերտմանը: Այս մասին փաստում են բոլոր  գիտական, սոլիդ հետազօտութիւնները, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ խուսափելով բոլոր հնարաւոր վտանգներից»,- ասւած է տեքստում:

Այաթ. Խամենէին նաեւ նամակի վերջին հատւածում խորհուրդ է տւել, ինչպէս իրաւական գործընթացներով այնպէս էլ տարբեր միջոցներով նպաստել ոլորտի մշակոյթային հենքի զարգացմանը, մասնաւորապէս՝ հանրային եւ առողջապահական ոլորտներում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։