Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, այսօր՝ մայիսի 21-ին անկնկալ այցելել է Թեհրանի գրքերի 33-րդ միջազգային ցուցահանդէս:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, այսօր՝ մայիսի 21-ին անկնկալ այցելել է Թեհրանի գրքերի 33-րդ միջազգային ցուցահանդէս, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Անակնկալ այցի ընթացքում նախագահ Ռէյիսին զրուցել է հրատարակիչների եւ հրատարակչական ոլորտում ակտիւ քաղաքացիների հետ եւ տեղեկացել է ոլորտին յուզող հարցերի ու խնդիրների վերաբերեալ:
Թեհրանի 33-րդ միջազգային գրքի ցուցահանդէսը մեկնարկել էր մայիսի՝ 11-ին ու աշխատանքներն աւարտում է այսօր մայիսի 21-ին: Ցուցահանդէսն տասն օրերի ընթացքում աշխատել է Թեհրանի Մոսալայի տարածքում եւ օնլայն տիրոյթում: