Հա

Քաղաքական

21/05/2022 - 14:35

Նաւթի նախարարը հանդիպել է Օմանի հանքերի նախարար Մոհամմադ Բին Համդ Ալ Ռումհիի հետ

Աշխատանքային այցով Օմանում գտնւող Նաւթի նախարար Ջաւադ Օջին Մասկատում հանդիպել է այդ երկրի էներգետիկայի եւ հանքերի նախարար Մոհամմադ Բին Համդ Ալ Ռումհիի հետ:

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Օմանում գտնւող Նաւթի նախարար Ջաւադ Օջին Մասկատում հանդիպել է այդ երկրի էներգետիկայի եւ հանքերի նախարար Մոհամմադ Բին Համդ Ալ Ռումհիի հետ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են էներգետիկայի ոլորտի համագործակցութեան հարցեր:

Մեր երկրի նաւթի նախարար Ջաւադ Օջին հարեւան երկրների հետ համագործակցութիւնների ծաւալման նպատակով շարունակում է ակտիւ դիւանագիտական քայլեր ձեռնարկել: Նա նախորդ շաբաթւայ ընթացքում հանդիպել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի հետ: Նա հայկական կողմին յայտնել է, որ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով: 

Նախորդ շաբաթւայ ընթացքում Իրանի նաւթի նախարարը նաեւ հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։