Նախօրէին Ատրպատական կատարած այցի ընթացքում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել, բարձր գնահատելով, Արեւմտեան Ատրպատականի համակեցութեան մթնոլորտը:
«alikonline.ir» - Նախօրէին Ատրպատական կատարած այցի ընթացքում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել, բարձր գնահատելով, Արեւմտեան Ատրպատականի համակեցութեան մթնոլորտը:
Նա մասնաւորապէս նշել է. «Արեւմտեան Ատրպատականում ձեւաւորւել է տարբեր կրօնների եւ խմբերի համակեցութեան մթնոլորտ, որի ներուժն անհրաժեշտ է վերածել արդար զարգացման օրինակի»:
Նշելով, որ Արեւմտեան Ատրպատականի տարբեր կրօնների եւ խմբերի համակեցութեան մթնոլորտի ներուժն անհրաժեշտ է վերածել արդար զարգացման նախադրեալների ապահովմանը, պատգամաւորը յաւելել է, որ նախագահի կատարած վերջին այցերն այդ ուղղութեամբ յուսադրիչ տեսլական են խոստանում:
Նշենք, որ նախօրէին նախագահ Ռէյիսիի գլխաւորած պատւիրակութիւնը նահանգային այց էր կատարել Արեւմտեան Ատրպատական նահանգ: