Հա

Քաղաքական

23/05/2022 - 10:30

«Օմանեան այցը քայլ է լինելու յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ մայիսի 23-ի առաւօտեան նախքան Օման մեկնելը լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է այցի նպատակներին՝ նշելով, որ օրակարգում յարաբերութիւնների զարգացման քննարկումներն են:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ մայիսի 23-ի առաւօտեան նախքան Օման մեկնելը լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է այցի նպատակներին՝ նշելով, որ օրակարգում յարաբերութիւնների զարգացման քննարկումներն են. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահը նշել է, որ Օմանի ուղեւորութիւնը կատարում է այդ երկրի սուլթան Հէյսամ բին Թարիք Ալ Սաիդիի հրաւէրով՝ շեշտելով, որ, մասնաւորապէս՝ քննարկումներ են ծաւալւելու երկկողմ առեւտրային կապերի ամրապնդման ուղղութեամբ:

Նա կարեւորել է Իրանի եւ Օմանի քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնների բարձր մակարդակը, սակայն այն անբաւարար է որակել՝ երկու երկրների տեսակէտով եւ շեշտել է, որ անհրաժեշտ է փոխադարձ քայլեր ձեռնարկել կապերի խորացման ուղղութեամբ:

Նա նշել է, որ յարաբերութիւնների ամրապնդման համար անհրաժեշտ են քաղաքական կամքի դրսեւորում եւ վճռակամութիւն, որն նրա հաւաստիացմամբ՝ առկայ է երկու կողմերում:

Նախագահը նշել է, որ յարաբերութիւնների զարգացումը անհրաժեշտ է ուղղել տարածաշրջանային եւ երկկողմ ինչպէս նաեւ՝ բազմակողմ փոխգործակցութիւնների կատարմանը՝ նպաստելով, տարածաշրջանային անվտանգութեան ապահովմանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։