Հա

Քաղաքական

24/05/2022 - 11:30

«Իրանի եւ Մասկատի փոխադարձ վստահութեան մթնոլորտը տեղափոխւել է նոր փուլ». Նախագահ Ռէյիսի

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Օմանի սուլթան Հէյսամ բին Թարիք Ալ Սաիդիի հետ հանդիպմանը նշել է, որ Օմանը բարեկամ եւ եղբայրական երկիր է եւ ջերմօրէն սեղում ենք օմանցի մեր եղբայրների ձեռքը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Օմանի սուլթան Հէյսամ բին Թարիք Ալ Սաիդիի հետ հանդիպմանը նշել է, որ Օմանը բարեկամ եւ եղբայրական երկիր է եւ ջերմօրէն սեղում ենք օմանցի մեր եղբայրների ձեռքը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կարեւորելով Օմանի եւ Թեհրանի միջեւ տարբեր ոլորտների յարաբերութիւնների զարգացման ներուժի իրացումը, նախագահը նշել է, որ երկու երկրների կառավարութիւնների կամքի եւ վճռակամութեան դրսեւորումը կարող է նպաստել յարաբերութիւնների խորացմանը, որի իրականացման համար անհրաժեշտ է կազմել համապարփակ ծրագիր՝ ուրւագծելով յարաբերութիւնների տեսլականը:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ ձեւաւորւած յանձնաժողովների աշխատանքներին, նա նշել է, որ յանձնաժողովներն աշխատում են՝ արձանագրելով դրական եւ յուսադրիչ արդիւնքներ եւ որոշ երկկողմ հարցերն դրական արդիւնքներ ապահովելու միտում են արձանագրում, մասնաւորապէս՝ էներգետիկայի ոլորտին առնչւող թեմաները:

Նախագահը նշել է, որ Իրանի համար Օմանը անկեղծ եւ վստահելի բարեկամ է եւ երկկողմ փոխվստահութեան մթնոլորտն այժմ արձանագրում է նոր փուլի տեղափոխում:

Հանրապետութեան նախագահը նաեւ կարեւորել է Նաւթի, ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարարների Մասկատ նախատեսւող այցերը, միեւնոյն ժամանակ շեշտել է, որ քննարկումներն անհրաժեշտ է գործնականացնել՝ նշանակելով, համապատասխան ճանապարհային քարտէզ եւ ռազմավարութիւն՝ հետագայ գործակցութիւնների առնչութեամբ:

Օմանի սուլթանն էլ իր հերթին բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ձեւաւորւած յարաբերութիւնների ներկայ մակարդակը, այնուհետեւ անդրադարձել է յարաբերութիւնների պատմական անցեալին: Նա կարեւորել է յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ քաղաքական կամքի առկայութիւնը, այնուամենանիւ, նկատել է, որ մասնաւորապէս՝ առեւտրային ոլորտի կապերը անհամաչափ են՝ քաղաքական կամքի եւ բարձր մակարդակի յարբերութիւնների համեմատութեամբ, որն անհրաժեշտ է զարգացնել՝ նոր համաձայնագրերի եւ պայմանաւորւածութիւնների միջոցով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։