Հա

Քաղաքական

24/05/2022 - 12:10

Սպահանում ռազմական F7 տեսակի ինքնաթիռ է կործանւել

Սպահանի նահանգային քաղաքական, անվտանգային, եւ հասարակական հարցերով տեղակալ Մոհամմադ Ռեզա Ջաննեսարին յայտնել է, որ Սպահան քաղաքի Անարաքի գիւղի շրջանում կործանւել է ռազմական F7 տեսակի ինքնաթիռ:

«alikonline.ir» - Սպահանի նահանգային քաղաքական, անվտանգային, եւ հասարակական հարցերով տեղակալ Մոհամմադ Ռեզա Ջաննեսարին յայտնել է, որ Սպահան քաղաքի Անարաքի գիւղի շրջանում կործանւել է ռազմական F7 տեսակի ինքնաթիռ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ինքնաթիռը կործանւել է հրաձգային վարժանքներ իրականացնելու պահին:

Կործանման պատճառների յայտնաբերման ուսումնասիրութեան գործընթացը մեկնարկել է անմիջապէս վթարից յետոյ, սակայն, դեռեւս վթարի պատճառները չեն հաղորդւել:

Շրջանառւող լուրերի համաձայն՝ միջադէպի հետեւանքով զոհւել են ինքնաթիռի երկու օդաչուներ՝ մայոր Ղասեմ Զամանին եւ առաջին լէյտենանտ Մոհամմադ Ջաւադ Բայը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։