Հա

Քաղաքական

08/06/2022 - 14:00

«Համանախագահների խորհրդում կը պաշտպանենք Իրանին». ԻԻՀ-ում ՌԴ դեսպան

Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Ռուսաստանի դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը՝ պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, որն վերաբերել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպութեան համանախագահների խորհրդում արեւմտեան երկրների ներկայացրած հակաիրանական բանաձեւի ընդունման միանալուն, նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հովանաւորել Իրանին եւ ցանկանում է նպաստել Միջուկային գործարքի վերականգնման գործընթացին:

«alikonline.ir» - Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Ռուսաստանի դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանը՝ պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, որն վերաբերել է Ատոմային էներգիայի միջազգային գ գործակալութեան համանախագահների խորհրդում արեւմտեան երկրների ներկայացրած հակաիրանական բանաձեւի ընդունման միանալուն, նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է հովանաւորել Իրանին եւ ցանկանում է նպաստել Միջուկային գործարքի վերականգնման գործընթացին:

«ՌԴ-ի եւ Իրանի ԱԳ նախարարների միջեւ կայացած հեռախօսազրոյցի ընթացում, Սերգէյ Լաւրովը ներկայացրել է Ռուսաստանի դիրքորուշները՝ Միջուկային հարցերի առնչութեամբ եւ յայտնել է Գործարքին նպաստելու մեր երկրի պատրաստակամութեան մասին: Այդուհանդերձ, որոշները ցաւօք, ցանկանում են Ռուսաստանին ներկայացնել, որպէս Գործարքին խոչընդոտող կողմ, մինչդեռ, մենք (ՌԴ-ն) շարունակ հովանաւորել ենք Իրանին ընդհուպ մինչեւ՝ ԱՄՆ-ի հետ համաձայնութեան գնալը»,- նշել է նա՝ յիշեցնելով, որ իր երկիրն 2015 թւականին եւս հովանաւորել է Իրանին այլ երկրների հետ համաձայնութեան կայացման հարցում:

Անդրադառնալով Իրանի նաւթատարների առեւանգման միջադէպին, որն իրականացել է ԱՄՆ-ի անմիջական հրամանով, նա նշել է. «նրանք գողեր են՝ երէկ մեր գումարներն էին գողանում, այսօր՝ ձեր նաւթն են գողանում»:

 

Յարակից լուրեր

  • «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի
    «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի

    ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, թէ ինչպէս է մեկնաբանում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի (ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի, ԽՄԲ.) Թայւան կատարած այցը, նշել է, որ ՄԱԿ-ի կանոնագրութեան հիմնարար սկզբունքներից մէկն այլ երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման հարցն է, մասնաւորապէս՝ կանոնագրութեան 2-րդ յօդւածի համաձայն ՄԱԿ-ին անդամակցող երկրները պարտաւոր են պահպանել ուրիշ երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ քաղաքական անկախութիւնը:

  • Սպասելով 5 օգոստոսին
    Սպասելով 5 օգոստոսին

    19 Յուլիսին Թեհրանի մէջ տեղի ունեցաւ Սուրիոյ հակամարտութեան լուծման Ասթանայի ձեւաչափի երաշխաւոր երկիրներ՝ Ռուսիոյ, Իրանի են Թուրքիոյ նախագահներ Վլատիմիր Փութինի, Իպրահիմ Ռայիսիի եւ Ռեճեպ Թայիպ Էրտողանի վեհաժողովը։ Այդ ժողովի բացման ընթացքին արտասանուած երեք խօսքերուն ալ ընթացքին Էրտողանի դէմքի խոժորութիւնը աւելի քան խօսուն էր։ Արդարեւ, իրանեան եւ ռուսական կողմերը յստակ ու աներկբայ «կարմիր լոյս» վառեցին հիւսիսային Սուրիոյ մէջ քիւրտերուն դէմ զինուորական նոր գործողութիւն մը շղթայազերծելու անոր ծրագիրին դէմ։

  • Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»   
    Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»  

     

    Իրանցի քաղաքական վերլուծաբան Քէյհան Բարզեգարը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ նորութիւն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիութիւնը եւ երկրների տարածքային ամբողջականութեան սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան սկզբունքային հարցերն են:

  • Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի
    Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի

    Չի բացառւում, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը Սիւնիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենայ այս տարի: Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանից:

  • «Իրանը կարող է գերտէրութիւնների, յատկապէս՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածւել տարածաշրջանային առաւել կարեւոր գործօնի»․ Իրանում հայ պատգամաւորի ուշագրաւ զրոյցը
    «Իրանը կարող է գերտէրութիւնների, յատկապէս՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածւել տարածաշրջանային առաւել կարեւոր գործօնի»․ Իրանում հայ պատգամաւորի ուշագրաւ զրոյցը

    «Իրաւունք»-ի զրուցակիցն է հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԱԵԱՆԸ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։