Հա

Քաղաքական

11/06/2022 - 15:00

Իրանն ու Վենեզուէլան որդեգրել են դիմադրութեան ռազմավարութիւնը՝ թշնամիների դէմ պայքարում

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ յունիսի 11-ին հանդիպել է Վենեզուէլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որից յետոյ կայացել է երկու նախագահների մամլոյ ասուլիսը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ յունիսի 11-ին հանդիպել է Վենեզուէլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, որից յետոյ կայացել է երկու նախագահների մամլոյ ասուլիսը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախագահ Ռէյիսին բարձր է գնահատել երկկողմ կապերը՝ նշելով, որ Իրանի եւ Վենեզուէլայի յարաբերութիւնները կարեւորւում են, մասնաւորապէս՝ բռնապետների դէմ ռազմավարական դիմադրութեան ցուցաբերման առումով:

Նախագահը նշել է, որ Իրանը մշտապէս ցանկանում է ընդլայնել յարաբերութիւնները յատկապէս անկախ երկրների հետ, եւ Վենեզուէլան պատժամիջոցների եւ իմպերիալիզմի նկատմամբ ցուցաբերել է դիմադրութեան բարձր եւ օրինակելի մակարդակ:

Թեհրանի եւ Կարակասի յարաբերութիւնները գնահատելով, ռազմավարական մակարդակի են. նկատել է Հանրապետութեան նախագահը նշելով, որ երկու երկրների եղբայրական յարաբերութիւնները շարունակելու են զարգանալ, եւ համագործակցութեան 20 տարւայ փաստաթղթի ստորագրումը այդ կամքի դրսեւորման լաւագոյն փաստարկն է:

Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին անդրադառնալով վերջին 42 տարիների հակաիրանական պատժամիջոցների սահմանմանը նշել է, որ Իրանի դէմ բազմաթիւ ճնշումներ են կիրառւել, սակայն Իրանն որոշել է զրկանքները եւ խոչընդոտները վերածել զարգացման համար անհրաժեշտ նախադրեալների:

Անդրադառնալով Վենեզուէլայի տնտեսական իրավիճակին, մեր երկրի նախագահը ողջունել է այդ երկրի տնտեսական ճգնաժամի յաղթահարումը՝ նկարտելով, որ ճնշումների նկատմամբ դիմադրութիւն ցուցաբերելը թշնամիներին նահանջի է ստիպում:

Երկու երկների միջեւ համապարփակ համագործակցութեան եւ ռազմավարական համաձայնագրի ստորագրմանն անդրադառնալով նախագահ Ռէյիսին նշել է, որ համաձայնագրերի կայացումը ներկայացնում է երկու երկրների քաղաքական կամքի դրսեւորումը՝ տարբեր ոլորտներում յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ:

Համաձայնագրերը մասնաւորապէս վերաբերում են՝ նաւթավերամշակման գործարանների հիմնման, արտահանման համար անհրաժեշտ տեխնիկական եւ ինժեներական ծառայութիւնների ստեղծման, տնտեսական, պաշտպանական եւ ռազմական յարաբերութիւնների զարգացման, որոնք էլ վկայում են երկու երկրների յարաբերութիւնների բարձր մակարդակի մասին, եւ ըստ նախագահի՝ 13-րդ կառավարութիւնը ձգտում է այդ յարաբերութիւնները բարձրացնել ամենաբարձր մակարդակի։

 

Յարակից լուրեր

  • «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի
    «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի

    ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, թէ ինչպէս է մեկնաբանում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի (ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի, ԽՄԲ.) Թայւան կատարած այցը, նշել է, որ ՄԱԿ-ի կանոնագրութեան հիմնարար սկզբունքներից մէկն այլ երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման հարցն է, մասնաւորապէս՝ կանոնագրութեան 2-րդ յօդւածի համաձայն ՄԱԿ-ին անդամակցող երկրները պարտաւոր են պահպանել ուրիշ երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ քաղաքական անկախութիւնը:

  • Սպասելով 5 օգոստոսին
    Սպասելով 5 օգոստոսին

    19 Յուլիսին Թեհրանի մէջ տեղի ունեցաւ Սուրիոյ հակամարտութեան լուծման Ասթանայի ձեւաչափի երաշխաւոր երկիրներ՝ Ռուսիոյ, Իրանի են Թուրքիոյ նախագահներ Վլատիմիր Փութինի, Իպրահիմ Ռայիսիի եւ Ռեճեպ Թայիպ Էրտողանի վեհաժողովը։ Այդ ժողովի բացման ընթացքին արտասանուած երեք խօսքերուն ալ ընթացքին Էրտողանի դէմքի խոժորութիւնը աւելի քան խօսուն էր։ Արդարեւ, իրանեան եւ ռուսական կողմերը յստակ ու աներկբայ «կարմիր լոյս» վառեցին հիւսիսային Սուրիոյ մէջ քիւրտերուն դէմ զինուորական նոր գործողութիւն մը շղթայազերծելու անոր ծրագիրին դէմ։

  • Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»   
    Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»  

     

    Իրանցի քաղաքական վերլուծաբան Քէյհան Բարզեգարը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ նորութիւն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիութիւնը եւ երկրների տարածքային ամբողջականութեան սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան սկզբունքային հարցերն են:

  • Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի
    Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի

    Չի բացառւում, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը Սիւնիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենայ այս տարի: Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանից:

  • «Իրանը կարող է գերտէրութիւնների, յատկապէս՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածւել տարածաշրջանային առաւել կարեւոր գործօնի»․ Իրանում հայ պատգամաւորի ուշագրաւ զրոյցը
    «Իրանը կարող է գերտէրութիւնների, յատկապէս՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածւել տարածաշրջանային առաւել կարեւոր գործօնի»․ Իրանում հայ պատգամաւորի ուշագրաւ զրոյցը

    «Իրաւունք»-ի զրուցակիցն է հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԱԵԱՆԸ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։