Հա

Քաղաքական

13/06/2022 - 14:00

«Իրանը հակաիրանական բանաձեւին արձագանգել է վճռական եւ համաչափ քայլով». Խաթիբզադէ

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն այսօր՝ յունիսի 13-ին, պատասխանելով լրագրողների հարցմանը թէ արդեօք համանախագահների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձեւը կարող է ազդել Վիեննայի բանակցութիւնների հետագայ զարգացումներին, նշել է. «Մենք տարածաշրջանում գործ ունենք սանձարձակ պետութեան պահւածքի հետ, որն դրսեւորում է առաւելագոյն յաւակնոտութիւն, միջամտողականութիւն եւ պատերազմատենչ վարքագիծ»:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն այսօր՝ յունիսի 13-ին, պատասխանելով լրագրողների հարցմանը թէ արդեօք համանախագահների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձեւը կարող է ազդել Վիեննայի բանակցութիւնների հետագայ զարգացումներին, նշել է. «Մենք տարածաշրջանում գործ ունենք սանձարձակ պետութեան պահւածքի հետ, որն դրսեւորում է առաւելագոյն յաւակնոտութիւն, միջամտողականութիւն եւ պատերազմատենչ վարքագիծ». հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Սայիդ Խաթիբզադէի՝ սիոնիստական ռեժիմն իր առաւելագոյն ջանքերն է գործադրում միջազգային իրաւունքի ոտնահարման ուղղութեամբ, միջազգային համակարգում առաջին պլան՝ բերելով անօրինականութիւնը եւ ռազմատենչութիւնը, սակայն շարունակում են իրականութիւն դառնալ նրանց քայլերն որոշ երկրների հովանաւորութեան շնորհիւ:

Անդրադառնալով՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնի Պաղեստինի օկուպացաւած տարածքներ կատարած այցելութեանը, նա ցաւով է արձանագրել այդ փաստը, եւ նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր տնօրէնն, որպէս Ատոմային էներգիայի կազմակերպութեան գործադիր՝ անօրինական ռեժիմ այցելելու քայլով ծաղր ու ծանակի է վերածել գործակալութիւնն ու մարտահրաւէր է նետել այդ կառոյցի գործադիրներին:

Սայիդ Խաթիբզադէն նշել է, որ նրա այցի պատգամը ցանկացած դիւանագիտական քայլի պէս պարզ է ու միանշանակ. ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէնը պէտք է պահպանէր անաչառութիւնը:

Ինչ վերաբերում է հակաիրանական բանաձեւին, ապա, Խաթիբզադէն այն համարել է քաղաքական երեւոյթ, որն խորացնում է Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան միջեւ անջրպետը, եւ փաստում է հարցին երրորդ ուժի՝ տարբեր կենտրոնի կողմից միջամտութեան դրսեւորման վարկածը: Այդուհանդերձ, Խաթիբզադէն յաւելել է, որ Իրանը անպատասխան չէր կարող թողնել այդ քայլն ու, հակաիրանական գործողութեանը պատասխանել է համաչափ ու վճռական արձագանգով:

 

Յարակից լուրեր

  • «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի
    «Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի

    ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, թէ ինչպէս է մեկնաբանում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի (ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի, ԽՄԲ.) Թայւան կատարած այցը, նշել է, որ ՄԱԿ-ի կանոնագրութեան հիմնարար սկզբունքներից մէկն այլ երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման հարցն է, մասնաւորապէս՝ կանոնագրութեան 2-րդ յօդւածի համաձայն ՄԱԿ-ին անդամակցող երկրները պարտաւոր են պահպանել ուրիշ երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ քաղաքական անկախութիւնը:

  • Սպասելով 5 օգոստոսին
    Սպասելով 5 օգոստոսին

    19 Յուլիսին Թեհրանի մէջ տեղի ունեցաւ Սուրիոյ հակամարտութեան լուծման Ասթանայի ձեւաչափի երաշխաւոր երկիրներ՝ Ռուսիոյ, Իրանի են Թուրքիոյ նախագահներ Վլատիմիր Փութինի, Իպրահիմ Ռայիսիի եւ Ռեճեպ Թայիպ Էրտողանի վեհաժողովը։ Այդ ժողովի բացման ընթացքին արտասանուած երեք խօսքերուն ալ ընթացքին Էրտողանի դէմքի խոժորութիւնը աւելի քան խօսուն էր։ Արդարեւ, իրանեան եւ ռուսական կողմերը յստակ ու աներկբայ «կարմիր լոյս» վառեցին հիւսիսային Սուրիոյ մէջ քիւրտերուն դէմ զինուորական նոր գործողութիւն մը շղթայազերծելու անոր ծրագիրին դէմ։

  • Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»   
    Երեք ուղերձ Թեհրանից՝ մէկ ամսում. ինչո՞ւ են Իրանում «անհանգիստ»  

     

    Իրանցի քաղաքական վերլուծաբան Քէյհան Բարզեգարը 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ նորութիւն չէ, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիութիւնը եւ երկրների տարածքային ամբողջականութեան սկզբունքի պահպանումը Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան սկզբունքային հարցերն են:

  • Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի
    Իրանի հիւպատոսութիւնը Կապանում կարող է բացւել այս տարի

    Չի բացառւում, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոսութեան բացումը Սիւնիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենայ այս տարի: Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Կապանի համայնքապետ Գէորգ Փարսեանից:

  • «Իրանը կարող է գերտէրութիւնների, յատկապէս՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածւել տարածաշրջանային առաւել կարեւոր գործօնի»․ Իրանում հայ պատգամաւորի ուշագրաւ զրոյցը
    «Իրանը կարող է գերտէրութիւնների, յատկապէս՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողքին, վերածւել տարածաշրջանային առաւել կարեւոր գործօնի»․ Իրանում հայ պատգամաւորի ուշագրաւ զրոյցը

    «Իրաւունք»-ի զրուցակիցն է հայկական ծագմամբ իրանցի քաղաքական գործիչ, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԱԵԱՆԸ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։