Հա

Քաղաքական

14/06/2022 - 12:20

Հրաժարական է ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարարը

Հրաժարական է ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարար Հոջաթ Աբդօլմալեքին:

«alikonline.ir» - Հրաժարական է ներկայացրել աշխատանքի եւ սոցիալական ապահովութեան նախարար Հոջաթ Աբդօլմալեքին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հրաժարականի դիմումը նախարարը ներկայացրել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյէիսիին, որի տեքստում նա, մասնաւորապէս՝ անդրադարձել է իր պաշտօնավարման տարիների ձեռքբերումներին՝ նշելով, որ հրաժարական է ներկայացնում կառավարութեան ներքին համակարգումը բարձրացնելու նպատակով:

Աբդօլմալեքին շեշտել է, որ իր պաշտօնավարման ընթացքում անկեղծօրէն ծառայել է ժողովրդի շահերի պաշտպանութեան համար, եւ շնորհակալութիւն է յայտնել բոլոր գործընկերներին իրենց ցուցաբերած համագործակցութեան համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։