Այսօր՝ յունիսի 15-ի առաւօտեան Սաադ Աբադ պալատում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սարդար Բարդի Մոհամմադոֆի դիմաւորման պաշտօնական արարողակարգը:
«alikonline.ir» - Այսօր՝ յունիսի 15-ի առաւօտեան Սաադ Աբադ պալատում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սարդար Բարդի Մոհամմադոֆի դիմաւորման պաշտօնական արարողակարգը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Թուրքմենստանի նախագահ Սարդար Բարդի Մոհամմադոֆը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը երէկ պաշտօնական եւ երկօրեայ այցով ժամանել են Իրան, որոնց օդանաւակայանում դիմաւորել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Ռոսթամ Ղասեմին:
Այսօր տեղի ունեցած դիմաւորման պաշտօնական արարողակարգից յետոյ, նախատեսւած է երկու նախագահների առանձին եւ բազմակողմ հանդիպումները: Թուրքմենստանի պատւիրակութեան այցի ծրագրում ընդգրկւած է նաեւ երկու երկրների կառավարութիւնների միջեւ փասթաղթերի ստորագրում, մամլոյ ասուլիս եւ համագործակցութիւնների խորացման միտման այլ հանդիպումներ: