Հա

Քաղաքական

15/06/2022 - 14:20

«Համատեղ յանձնաժողովների աշխատանքն անհրաժեշտ է ակտիւացնել, որպէսզի գործնականացւեն ձեռքբերած համաձայնութիւնները». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Այսօր յունիսի 15-ին, Թուրքմենստանի նախագահ Սարդար Բարդի Մոհամմադոֆը հանդիպել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին:

«alikonline.ir» - Այսօր յունիսի 15-ին, Թուրքմենստանի նախագահ Սարդար Բարդի Մոհամմադոֆը հանդիպել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հետ հանդիպմանը ներկայ են եղել նաեւ՝ Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին եւ Թուրքմենստանի նախագահի գլխաւորած պատւիրակութիւնը:

Այաթ. Խամենէին ողջունելով Թուրքմենստանի նախագահի եւ նրա ղեկավարած պատւիրակութեան այցն Իրան նշել է, որ երկկողմ կապերի խորացումն երկու երկրների օգտին է, սակայն միջազգային ասպարէզում երկկողմ յարաբերութիւնների խորացումը խոչընդոտող որոշ գործօններ շարունակում են ակտիւութիւն ցուցաբերել, որոնց անհրաժեշտ է դիմակայել՝ ընդլայնելով գործակցութիւնները: Նա շեշտել է, որ երկու երկրների համատեղ յանձնաժողովի աշխատանքը պէտք է լրջօրէն ակտիւացնել եւ պայմանաւորածութիւնները գործնականացնել՝ երկկողմ հետեւողականութեան դրսեւորման ջանքերով:

Թուրքմենստանի նախագահն էլ իր հերթին յայտնել է իր ղեկավարած կառավարութեան պատրաստակամութիւնն Իրանի հետ յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ, ապա ընդգծել է, որ իր առաջնահերթութիւններից է հարեւան երկրների հետ յարաբերութիւնների զարգացումն, իսկ երկկողմ համաձանագրերն, որոնք ստորագրւել են իր այցի ընթացքում, այդ թւում՝ գազի, հոսանքի, տրանսպոտային ոլորտների պայմանագրերն՝ ահրաժեշտ է ուղղորդել կապերի ամրապնդմանը եւ նոր ու աւելի մեծ նախագծերի իրականացմանը:

Նշենք, որ աւելի վաղ Սաադ Աբադ պալատում տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սարդար Բարդի Մոհամմադոֆի դիմաւորման պաշտօնական արարողակարգը:

Թուրքմենստանի նախագահ Սարդար Բարդի Մոհամմադոֆը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը երէկ պաշտօնական եւ երկօրեայ այցով ժամանել են Իրան, որոնց օդանաւակայանում դիմաւորել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Ռոսթամ Ղասեմին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։