Հա

Քաղաքական

20/06/2022 - 10:20

Արա Շահվերդեանը վերընտրւել է Իսլ. խորհրդարանի շինարարական յանձնաժողովի դիւանի 2-րդ ատենադպիրի պաշտօնում

Երէկ՝ յունիսի 19-ին կայացել է Իսլ. խորհրդարանի շինարարակական յանձնաժողովի նիստը՝ նոյն յանձնաժողովի դիւանի ընտրութեան օրակարգով:

«alikonline.ir» - Երէկ՝ յունիսի 19-ին կայացել է Իսլ. խորհրդարանի շինարարակական յանձնաժողովի նիստը՝ նոյն յանձնաժողովի դիւանի ընտրութեան օրակարգով:

Քւէարկութեան արդիւնքում Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն երկրորդ անգամ լինելով ընտրւել է Իսլ. խորհրդարանի շինարարական յանձնաժողովի դիւանի 2-րդ ատենադպիր:

Յանձնաժողովի ատենապետ է ընտրւել Մոհամմադռեզա Ռեզայի Քուչին, Քամալալի Փուրխոնաքդարին եւ Սադիֆ Բադրին որպէս առաջին եւ երկրորդ փոխատենապետ, իսկ Ահմադ Ջաբարին՝ առաջին եւ Արա Շահվերդեանը երկրորդ ատենադպիր: Յանձնաժողովի խօսնակ է ընտրւել Աբդօլջալալ Իրին:

ԱԼԻՔՕՆԼԱՅՆ-ը պատգամաւորին շնորհաւորելով՝ վերընտրւելու առիթով, մաղթում է արգասաբեր գործունէութիւն ի նպաստ Իրանի եւ իրանահայութեան:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։