Տաջիկստանի ԱԳ Նախարար Ռաշիդ Մորադոֆը մեր երկրի ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցում փոխանցել է Նախագահ Ռէյիսիին Կասպից Ծովի աւազան երկրների ղեկավարների նստաշրջանին մասնակցելու պաշտօնական հրաւէրը:
«alikonline.ir»- Տաջիկստանի ԱԳ Նախարար Ռաշիդ Մորադոֆը մեր երկրի ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցում փոխանցել է Նախագահ Ռէյիսիին Կասպից Ծովի աւազան երկրների ղեկավարների նստաշրջանին մասնակցելու պաշտօնական հրաւէրը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների միջեւ ձեռքբերւած համաձայնութիւնների գործնականացման քայլերին, որոշ տարածաշրջանային հարցերին, ինչպէս նաեւ՝ յառաջիկայում նախատեսւած Կասպից Ծովի աւազան երկրների ղեկավարների նստաշրջանի կայացման:
Անդրադառնալով երկու երկրների նախագահների Թեհրանում կայացած նախորդ հանդիպմանը, Նախարար Ամիր Աբդօլլահեանն այն անկիւնաքարային նշանակութիւն ունեցող երեւոյթ է որակել՝ երկու երկրների յարաբերութիւնների զարգացման առումով:
ԱԳ Նախարարը նաեւ յայտնել է, որ այս անգամ Կասպից Ծովի հարեւան աւազան երկրների նստաշրջանը նախատեսւած է Էշղ Աբադ քաղաքում:
Տաջիկստանի ԱԳ Նախարարն էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի ջանքերը՝ տարածաշրջանային եւ երկկողմ գործակցութիւնների ընդլայնման ուղղութեամբ: