Print this page
20/06/2022 - 14:10

Տաջիկստանի եւ Իրանի ԱԳ Նախարարները քննարկել են Նախագահ Ռէյիսիի Կասպից Ծովի աւազան երկրների համաժողովին մասնակցելութեան պաշտօնական հրաւէրի հարցը

Տաջիկստանի ԱԳ Նախարար Ռաշիդ Մորադոֆը մեր երկրի ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցում փոխանցել է Նախագահ Ռէյիսիին Կասպից Ծովի աւազան երկրների ղեկավարների նստաշրջանին մասնակցելու պաշտօնական հրաւէրը:

«alikonline.ir»- Տաջիկստանի ԱԳ Նախարար Ռաշիդ Մորադոֆը մեր երկրի ԱԳ Նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցում փոխանցել է Նախագահ Ռէյիսիին Կասպից Ծովի աւազան երկրների ղեկավարների նստաշրջանին մասնակցելու պաշտօնական հրաւէրը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների միջեւ ձեռքբերւած համաձայնութիւնների գործնականացման քայլերին, որոշ տարածաշրջանային հարցերին, ինչպէս նաեւ՝ յառաջիկայում նախատեսւած Կասպից Ծովի աւազան երկրների ղեկավարների նստաշրջանի կայացման:

Անդրադառնալով երկու երկրների նախագահների Թեհրանում կայացած նախորդ հանդիպմանը, Նախարար Ամիր Աբդօլլահեանն այն անկիւնաքարային նշանակութիւն ունեցող երեւոյթ է որակել՝ երկու երկրների յարաբերութիւնների զարգացման առումով:

ԱԳ Նախարարը նաեւ յայտնել է, որ այս անգամ Կասպից Ծովի հարեւան աւազան երկրների նստաշրջանը նախատեսւած է Էշղ Աբադ քաղաքում:

Տաջիկստանի ԱԳ Նախարարն էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի ջանքերը՝ տարածաշրջանային եւ երկկողմ գործակցութիւնների ընդլայնման ուղղութեամբ:

Յարակից լուրեր