Տաջիկստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մորադոֆը մեր երկրի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցում փոխանցել է նախագահ Ռէյիսիի Կասպից ծովի աւազան երկրների ղեկավարների նստաշրջանին մասնակցելու պաշտօնական հրաւէրը:
«alikonline.ir» - Տաջիկստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մորադոֆը մեր երկրի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հեռախօսազրոյցում փոխանցել է նախագահ Ռէյիսիի Կասպից ծովի աւազան երկրների ղեկավարների նստաշրջանին մասնակցելու պաշտօնական հրաւէրը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Զրուցակիցները անդրադարձել են երկու երկրների միջեւ ձեռքբերւած համաձայնութիւնների գործնականացման քայլերին, որոշ տարածաշրջանային հարցերին, ինչպէս նաեւ՝ յառաջիկայում նախատեսւած Կասպից ծովի աւազան երկրների ղեկավարների նստաշրջանի կայացման:
Անդրադառնալով երկու երկրների նախագահների Թեհրանում կայացած նախորդ հանդիպմանը, նախարար Ամիր Աբդօլլահեանն այն անկիւնաքարային նշանակութիւն ունեցող երեւոյթ է որակել՝ երկու երկրների յարաբերութիւնների զարգացման առումով:
ԱԳ նախարարը նաեւ յայտնել է, որ այս անգամ Կասպից ծովի հարեւան աւազան երկրների նստաշրջանը նախատեսւած է Էշղաբադ քաղաքում:
Տաջիկստանի ԱԳ նախարարն էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի ջանքերը՝ տարածաշրջանային եւ երկկողմ գործակցութիւնների ընդլայնման ուղղութեամբ: