Հա

Քաղաքական

21/06/2022 - 13:40

Չաբահար նաւահանգիստը ընդլայնելու է Իրանի, Հնդկաստանի ու Հայաստանի յարաբերութիւնները

Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը այցելելով Չաբահար նաւահանգիստ, այդ նաւահանգստի տնտեսական գերատեսուչների հետ հանդիպման ընթացքում ասել է. «Հայաստանը յաջող ուղի է դէպի ծով բեռների տարանցման համար եւ Չաբահարի միջոցով Հայաստանի, Իրանի ինչպէս նաեւ Հնդկաստանի միջեւ համագործակցութեան հաստատումը, հետաքրքրութիւն է ստեղծել եւ այս նաւահանգիստը զարգացնում է կապը երեք երկրների միջեւ»:

ԻՌՆԱ-ի համաձայն՝ դեսպանը ընդգծել է, որ «Ցանկանում ենք՝ Հնդկաստանից, Չաբահարի նաւահանգստով Հայաստանից ապրանքներ փոխադրել: Այստեղ երկու երկրների տնտեսական, առեւտրային ու տարանցիկ համագործակցութիւնների ապագան շատ պարզ ու հեռանկարային է»:

Դեսպանը յայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ներդրումներ կատարել Չաբահարի տարանցիկ փոխադրումների եւ լոգեստիկ ծառայութիւնների ոլորտներում:

Հանդիպման ընթացքում Սիստան Բալուչեստանի նաւահանգիստների եւ ծովային վարչութեան պետ Նասեր Ռաւանբախշը ընդգծել է, որ Հայաստանի կողմից դէպի ծով ելք չունենալու պատճառով, չնայած Հայաստանի եւ Իրանի միջեւ համատեղ ցամաքային սահմանին, Իրանի Իսլ. Հանրապետութեան հարաւում գտնւող նաւահանգիստները, յատկապէս Չաբահար նաւահանգիստը լաւ հնարաւորութիւն է Չաբահարի միջոցով այլ երկրների հետ Հայաստանի առեւտրափոխանակումների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։