Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ յունիսի 22-ին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների ամրապնդման կամքի առկայութիւնը եւ պատրաստակամութիւն է յայտնել նպաստել կապերի խորացմանը:
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին երէկ՝ յունիսի 22-ին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ հանդիպման ընթացքում կարեւորել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների ամրապնդման կամքի առկայութիւնը եւ պատրաստակամութիւն է յայտնել նպաստել կապերի խորացմանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Նախագահը նշել է, որ երկկողմ պարբերաբար կայացող հանդիպումները փաստում են, Իրանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների խորացման ներուժի առկայութեան մասին, որն անհրաժեշտ է իրացնել եւ նպաստել ռազմավարական յարաբերութիւնների ձեւաւորման նոր մակարդակին, մասնաւորապէս՝ տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը:
Անդրադառնալով, տնտեսական յարաբերութիւնների ընդլայնմանը նախագահ Ռէյիսին շեշտել է, որ այն մեծապէս կարող է նպաստել երկկողմ յարաբերութիւնների խորացմանը եւ ԱՄՆ-ի գործադրած միակողմանի պատժամիջոցների չեղարկմանը:
Հանրապետութեան նախագահը նաեւ անդրադարձել է Ուկրայինայի պատերազմի վերջին զարգացումներին եւ նշել է, որ Իրանը կողմ է խաղաղութեան հաստատմանը եւ պատերազմի անյապաղ դադարեցմանը:
Այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին իր խօսքերում նաեւ անդրադարձել է ՆԱՏՕ-ի ընդլայնման միտումներին՝ Հարաւային կովկասի, Արեւմտեան Ասիայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում եւ շեշտել է, որ այդ ուղղութեամբ անհրաժեշտ է առաւելագոյն զգօնութիւն ցուցաբերել: