Հա

Քաղաքական

23/06/2022 - 12:00

ԱԳ նախարարը ցաւակցութիւն է յայտնել Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցութեամբ

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ այսօր առաւօտեան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել եւ ցաւակցութիւն յայտնել Աֆղանստանում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի կապակցութեամբ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ այսօր առաւօտեան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել եւ ցաւակցութիւն յայտնել Աֆղանստանում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի կապակցութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարարը մեր երկրի անունից զօրակցութիւն է յայտնել Աֆղանստանի հարեւան եւ եղբայրական ժողովրդին եւ նշել է, որ այս դժւարին ժամանակներին Իրանը կանգնած է Աֆղանստանի վեհ եւ համբերատար ժողովրդին թիկունքին:

Նա ցաւակցութիւն է յայտնել աղէտի հետեւանքով տուժած ընտանիքներին եւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման յոյս յայտնել:

ԱԳ նախարարը յաւելել է, որ Իրանն իր օժանդակութիւնը շուտափոյթ փոխանցելու է Աֆղանստանին:

Նշենք, որ Աֆղանստանում անցած գիշեր տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիւը հասել է 920-ի, կան հարիւրաւոր վիրաւորներ:

Տեղական իշխանութիւնների փոխանցմամբ՝ զոհերի թիւը հաւանաբար կաւելանայ: Փրկարարների ջոկատները դժւարութեամբ են հասել տուժած լեռնային բնակավայրեր:

Վիրաւորներին փորձում են ուղղաթիռներով դուրս հանել աղէտի գօտուց եւ հասցնել բուժկենտրոններ:

Ստորգետնեայ ցնցումը տեղի է ունեցել Պակիստանի սահմանի մօտ գտնւող Խոստ անւամբ աւանի մօտակայքում:

 

Յարակից լուրեր

  • «Համապատասխան քայլեր կը ձեռնարկենք, ԱՄՆ-ի կողմից բանաձեւի ընդունման դէպքում». ԱԳ նախարար
    «Համապատասխան քայլեր կը ձեռնարկենք, ԱՄՆ-ի կողմից բանաձեւի ընդունման դէպքում». ԱԳ նախարար

    ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ յունիսի 28-ին, Թուքմենստանի դեսպանատանն հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերեալ քննարկման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնում առաջ քաշած հակաիրանական բանաձեւի ընդունման հաւանականութեանը՝ նշելով, որ դրա ընդունման դէպքում Իրանը պատրաստ է հակազդել եւ համապատասխան քայլեր ձեռնարկե:

  • Իրանի արտգործնախարարը հանդիպել է Էրդողանին
    Իրանի արտգործնախարարը հանդիպել է Էրդողանին

    ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

  • Հանդիպել են Իրանի եւ Թուրքիայի ԱԳ Նախարարները
    Հանդիպել են Իրանի եւ Թուրքիայի ԱԳ Նախարարները

    Իրանի եւ Թուրքիայի ԱԳ Նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Նախարար Ամիր Աբդօլլահեանը մասնաւորապէս՝ կարեւորել է հարեւան երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնման Իրանի քաղաքականութիւնը եւ շեշտել է, որ Թեհրանը յատուկ կարեւորում է հարեւանների հետ կապերն, ընդգծելով՝ մշակութային, կրօնական եւ պատմական յարաբերութիւնների խորացման ուղղութեամբ անհրաժեշտ քայլերի կատարումը եւ յարաբերութիւնների զարգացումը՝ երկու ժողովուրդների շահերի ապահովման նկատառումներով:

  • «Իրանի համոզմամբ՝ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծւեն ներսում». Ամիր Աբդօլլահեանն Ալ-Քազեմիի հետ հանդիպման ժամանակ
    «Իրանի համոզմամբ՝ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծւեն ներսում». Ամիր Աբդօլլահեանն Ալ-Քազեմիի հետ հանդիպման ժամանակ

    Երէկ՝ յունիսի 26-ին ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդոօլլահեանն Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, նշել է, որ Իրանի համոզմամբ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծւեն ներսում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանը բարձր է գնահատել երկխօսութեան ամրապնդմանն ուղղւած Իրաքի ջանքերը եւ կառուցողական դերը Իրան-Սաուդական Արաբիա երկխօսութեան մէջ ու տարածաշրջանային հաւասարումներում։

  • «Բորէլի հետ արդիւնաւէտ քննարկումներ ենք անցկացրել». ԱԳ նախարար
    «Բորէլի հետ արդիւնաւէտ քննարկումներ ենք անցկացրել». ԱԳ նախարար

    ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով, ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան Գերագոյն ներկայացուցիչ Ջոզէֆ Բորէլի Թեհրան կատարած այցի արդիւնքներին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։