Հա

Քաղաքական

23/06/2022 - 12:00

ԱԳ նախարարը ցաւակցութիւն է յայտնել Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցութեամբ

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ այսօր առաւօտեան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել եւ ցաւակցութիւն յայտնել Աֆղանստանում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի կապակցութեամբ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն՝ այսօր առաւօտեան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել եւ ցաւակցութիւն յայտնել Աֆղանստանում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի կապակցութեամբ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարարը մեր երկրի անունից զօրակցութիւն է յայտնել Աֆղանստանի հարեւան եւ եղբայրական ժողովրդին եւ նշել է, որ այս դժւարին ժամանակներին Իրանը կանգնած է Աֆղանստանի վեհ եւ համբերատար ժողովրդին թիկունքին:

Նա ցաւակցութիւն է յայտնել աղէտի հետեւանքով տուժած ընտանիքներին եւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման յոյս յայտնել:

ԱԳ նախարարը յաւելել է, որ Իրանն իր օժանդակութիւնը շուտափոյթ փոխանցելու է Աֆղանստանին:

Նշենք, որ Աֆղանստանում անցած գիշեր տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիւը հասել է 920-ի, կան հարիւրաւոր վիրաւորներ:

Տեղական իշխանութիւնների փոխանցմամբ՝ զոհերի թիւը հաւանաբար կաւելանայ: Փրկարարների ջոկատները դժւարութեամբ են հասել տուժած լեռնային բնակավայրեր:

Վիրաւորներին փորձում են ուղղաթիռներով դուրս հանել աղէտի գօտուց եւ հասցնել բուժկենտրոններ:

Ստորգետնեայ ցնցումը տեղի է ունեցել Պակիստանի սահմանի մօտ գտնւող Խոստ անւամբ աւանի մօտակայքում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։