Երեւանի Պետական համալսարանի ռեկտոր Յովհաննէս Յովհաննիսեանը, եւ Իրան այցելած ԵՊՀ-ի պրոֆեսորադասախօսական կազմի անդամները, չորեքշաբթի, յունիսի 22-ին, Իրան կատարած այցի շրջանակներում այցելել են Ղոմ քաղաքում գտնւող Հազրաթէ Մասումէի դամբարան, այս մասին տեղեկացել ենք ԵՊՀ-ի Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի դեկան Վարդան Ոսկանեանից:
ԵՊՀ-ի պրոֆեսորադասախօսական կազմը այցելել է Ղոմ
«ԱԼԻՔ» - Երեւանի Պետական համալսարանի ռեկտոր Յովհաննէս Յովհաննիսեանը, եւ Իրան այցելած ԵՊՀ-ի պրոֆեսորադասախօսական կազմի անդամները, չորեքշաբթի, յունիսի 22-ին, Իրան կատարած այցի շրջանակներում այցելել են Ղոմ քաղաքում գտնւող Հազրաթէ Մասումէի դամբարան, այս մասին տեղեկացել ենք ԵՊՀ-ի Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի դեկան Վարդան Ոսկանեանից:
Իրանա-իսլամական բնօրինակ ճարտարապետական կոթող կատարած այցի ընթացքում Հայաստանից ժամանած պրոֆեսորադասախօսական կազմին ընկերակցել է Ղոմի Աստւածաբանական համալսարանի միջազգային յարաբերութիւնների տնօրէնը:
ԵՊՀ-ի պատւիրակութեան մաս են կազմել ԵՊՀ-ի ռեկտոր Յոհաննէս Յովհաննիսեանը, ԵՊՀ զարգացման եւ նորարարութիւնների գծով պրոռեկտոր Միքայէլ Յովհաննիսեանը, ԵՊՀ-ի միջազգային համագործակցութեան բաժնի պետ Մուրադ Նուրիջանեանը, ԵՊՀ-ի Արեւելագիտութեան ֆակուլտետի Իրանագիտութեան ամբիոնի դեկան Վարդան Ոսկանեանը:
Այցի ընթացքում հայկական պատւիրակութիւնը ծանօթացել է դամբարան-սրբավայրի ճարտարապետութեանն ու կոթողի գաւիթներին, իսկ աւելի ուշ այցելել Մոստուֆ-ալմամալէք հատւած (Միջազգային յարաբերութիւնների գրասենեակ), որտեղ հանդիպմանը ներկայ է եղել նաեւ այաթ. Սիսթանիի յատուկ յանձնակատար-ներկայացուցիչը՝ Ջաւադ Շահրեսթանին, այս մասին «ԱԼԻՔ»-ին պատմեց պրոֆեսոր Վարդան Ոսկանեանը:
Այցի աւարտին, որպէս հիւրերի նկատմամբ բարձր յարգանքի նշան՝ դամբարանի գլխաւոր տնօրէնը ԵՊՀ-ի ռեկտորին է նւիրւել Իսլամի սուրբ գրքի անգլերէն թարգմանութիւնը: