Հա

Քաղաքական

27/06/2022 - 12:00

«Իրանի համոզմամբ՝ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծւեն ներսում». Ամիր Աբդօլլահեանն Ալ-Քազեմիի հետ հանդիպման ժամանակ

Երէկ՝ յունիսի 26-ին ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդոօլլահեանն Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, նշել է, որ Իրանի համոզմամբ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծւեն ներսում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանը բարձր է գնահատել երկխօսութեան ամրապնդմանն ուղղւած Իրաքի ջանքերը եւ կառուցողական դերը Իրան-Սաուդական Արաբիա երկխօսութեան մէջ ու տարածաշրջանային հաւասարումներում։

«alikonline.ir» - Երէկ՝ յունիսի 26-ին ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդոօլլահեանն Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, նշել է, որ Իրանի համոզմամբ տարածաշրջանի խնդիրները պէտք է լուծւեն ներսում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդօլլահեանը բարձր է գնահատել երկխօսութեան ամրապնդմանն ուղղւած Իրաքի ջանքերը եւ կառուցողական դերը Իրան-Սաուդական Արաբիա երկխօսութեան մէջ ու տարածաշրջանային հաւասարումներում։ Գրում է Parstoday.com-ը:

ԱԳ նախարարը նշել է, որ Իրանը տարածաշրջանի համար միայն բարին է ցանկանում եւ կողմ է Թեհրանում ու Ռիադում դեսպանատների բացմանը:

Նշելով, որ Իրանն աջակցում է Եմէնում հրադադարի պահպանմանն Ամիր Աբդօլլահեանն ընդգծել է այդ երկրի հումանիտար շրջափակումը դադարեցնելու անհրաժեշտութիւնը։

Անդրադռանլով Իրանի ու Եգիպտոսի ընդհանրութիւններին, Աբդօլլահեանը նշել է, որ Թեհրանի եւ Կահիրէի յարաբերութիւնների ամրապնդումը բխում է տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի շահերից:

Հանդիպմանն ընդգծելով Իրանի դերը տարածաշրջանում եւ որպէս Իրաքի հարեւան, Մուստաֆա ալ-Քազեմին յաւելել է. «Իրաքը լրջօրէն է վերաբերւում Իրանի հետ երկկողմ յարաբերութիւնների զարգացմանը եւ շարունակում է յուսադրող դեր խաղալ տարածաշրջանում»:

Ընդգծելով յարաբերութիւնների համակողմանի զարգացման եւ հնարաւոր խոչընդոտները վերացնելու անհրաժեշտութիւնն ալ-Քազեմին յաւելել է. «Մենք կը շարունակենք մեր ջանքերը՝ տարածաշրջանում երկխօսութեան եւ համագործակցութեան ամրապնդման ուղղութեամբ»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։