Հա

Քաղաքական

28/06/2022 - 10:15

Իրանի արտգործնախարարը հանդիպել է Էրդողանին

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպումը կայացել է Մեւլութ Չաւուշօղլուի հետ բանակցութիւններից մի քանի ժամ անց:

Նախարար Ամիր Աբդօլլահեանն ասել է, որ Չաւուշօղլուի հետ քննարկել են պաշտօնական Թեհրանի եւ Անկարայի յարաբերութիւնները, ինչպէս նաեւ տարածաշրջանային հարցեր, այդ թւում՝ Իսրայէլի սադրանքները։

Քննարկւել է նաեւ Սիրիայի հիւսիսում ծրագրւող թուրքական ռազմական գործողութիւնը։ Իրանցի դիւանագէտը նշել է, որ Թուրքիայի անվտանգութեան խնդիրները պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհով եւ երկխօսութեան միջոցով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։