Հա

Քաղաքական

28/06/2022 - 14:50

«Դատական համակարգի կոռումպացւած կառոյցներն անհրաժեշտ է ոչնչացնել». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ յունիսի 28-ին դատական համակարգի ղեկավարների եւ պատասխանատուների հետ հանդիպմանը կարեւորել է համակարգի կոռուպցիոն սխեմաների բացայայտման եւ ոչնչացման անհրաժեշտութիւնը:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ յունիսի 28-ին դատական համակարգի ղեկավարների եւ պատասխանատուների հետ հանդիպմանը կարեւորել է համակարգի կոռուպցիոն սխեմաների բացայայտման եւ ոչնչացման անհրաժեշտութիւնը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Դատաւորների մեծամասնաբար պարկեշտ, ազնիւ, հաւատարիմ անհատներ են, սակայն համակարգի աշխատողների թւում առկայ են նաեւ՝ կոռումպացւածներ, որոնց ներկայութիւնը վնասում է ինչպէս ուրիշներին այնպէս էլ կառոյցի հեղինակութեանը եւ ընդհանուր առմամբ աշխատանքին: Նրանց անհրաժեշտ է բացայայտել եւ ոչնչացնել»,- նշել է նա:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն իր ելոյթի ընթացքում անդրադարձել է որոշ կրօնական ծիսակատարութիւններին անփոխարինելիութեան պահպանման անհրաժեշտութեանն, որոնք նրա համոզմամբ՝ որեւէ փոփոխութեան ենթակայ չեն: Շեշտել է, որ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի տարիների Աստւածը նոյն՝ այսօրւայ Աստւածն է:

Դատական համակարգը՝ համարելով երկրի տարբեր հարցերի կարգաւորման կարեւոր բաղադրիչը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը շեշտել է՝ կոռուպցիայի դէմ լուրջ պայքարի, հանրային իրաւունքների չարաշահումը կանխելու, մարդկանց հոգեկան անվտանգութեան մասին հոգալու անհրաժեշտութեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։