ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ յունիսի 28-ին, Թուքմենստանի դեսպանատանն հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերեալ քննարկման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնում առաջ քաշած հակաիրանական բանաձեւի ընդունման հաւանականութեանը՝ նշելով, որ դրա ընդունման դէպքում Իրանը պատրաստ է հակազդել եւ համապատասխան քայլեր ձեռնարկե:
«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ յունիսի 28-ին, Թուքմենստանի դեսպանատանն հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերեալ քննարկման ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնում առաջ քաշած հակաիրանական բանաձեւի ընդունման հաւանականութեանը՝ նշելով, որ դրա ընդունման դէպքում Իրանը պատրաստ է հակազդել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Բազմիցս ԱՄՆ-ին յայտնել ենք, որ բանաձեւի ընդունումն ապահովող գործընթացի շարունակականութեան դէպքում Իրանը համապատասխան՝ քայլերով պատրաստ ենք արձագանգել»,- նշել է նա՝ յաւելելով, որ ԱՄՆ-ին յորդորել են ընտրելու քաղաքական երկխօսութեան ճանապարհը եւ պատժամիջոցների չեղարկման ուղին:
ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել բանաձեւի բովանդակային առումով փոփոխութեան ենթարկելու ուղղութեամբ, ինչի արդիւնքում կարող է նւազել Իրանին հասցէագրւած հնարաւոր վնասները: