Հա

Քաղաքական

29/06/2022 - 13:20

«Օտար ուժերի ներկայութեան բացառման հարցերը կը լինեն Կասպից ծովի աւազան երկրների համաժողովի առանցքում». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Կասպից ծովի աւազան երկրների համաժողովին մասնակցելու նպատակով՝ այսօր յունիսի 29-ին, ուղեւորւել է Թուրքմենստան:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին Կասպից ծովի աւազան երկրների համաժողովին մասնակցելու նպատակով՝ այսօր յունիսի 29-ին, ուղեւորւել է Թուրքմենստան, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մեկնելուց առաջ, լրագրողների հետ զրոյցում նախագահն անդրադարձել է այցի նպատակներին, մասնաւորապէս՝ Կասպից ծովի կարեւորութեանն, որն համարել է այդ ծովի աւազան երկրների համատեղ ժառանգութիւնն ու կապիտալը:

«Աւելի քան 270 մլն. ժողովուրդ իրացնում են Կասպից ծովի հնարաւորութիւնները, հետեւաբար համաժողովի ընթացքում նախատեսւած է բովանդակային քննարկումներ, այդ թւում՝ խաղաղասիրական նպատակներով, ծովի անվտանգութեան ապահովման բարձրացման հարցերի առնչութեամբ, ինչպէս նաեւ՝ տրանսպորտային, առեւտրային եւ այլ ոլորտների համագործակցութիւնների ընդլայնման մասին»,- նշել է նա՝ շեշտելով, որ քննարկումների առանցքը օտար ուժերի ներկայութեան բացառման հարցն է:

Հանրապետութեան նախագահը նաեւ յայտնել է, որ համաժողովին զուգահեռ երկկողմ եւ բազմակողմ քննարկումներ են լինելու Թուրքմենստանի իշխանութիւնների հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։