Հա

Քաղաքական

02/07/2022 - 14:10

ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ յուլիսի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլ. Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երէկ՝ յուլիսի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլ. Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ, հաղորդում է ԱԳ նախարարութիւնը:

Դեսպան Զոհուրին ԱԳ նախարարին զեկուցել է Իրանի եւ Հայաստանի միջեւ համատեղ տնտեսական յանձնաժողովների աշխատանքների մասին, եւ երկկողմ յարաբերութիւնների ներկայ մակարդակի, ինչպէս նաեւ՝ Հարաւային Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումների առնչութեամբ:

ԱԳ նախարարն իր հերթին կարեւորել է երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների միջեւ հանդիպումների կայացումը, մասնաւորապէս՝ քաղաքական եւ տարածաշրջանային համագործակցութիւնների ընդլայնման օրակարգով:

Նախարար Ամիր Աբդօլլահեանը նաեւ շեշտել է նախօրօք ձեռքբերւած համաձայնութիւնների կայացման անհրաժեշտութեանն, այդ թւում՝ ենթակառուցւածքային եւ էներգետիկ ոլորտին առնչւող փոխգործակցութիւնների մասին:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։