Հա

Քաղաքական

13/07/2022 - 12:20

ԱԳ նախարարը տեղեկացրել է՝ իտալական կողմի պատրաստակամութեան մասին՝ Իրանի հետ յարաբերութիւնների ընդլայնման համար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր առաւօտեան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի եւ Իտալիայի միջեւ յարաբերութիւնների ամրապնդման քայլերին:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր առաւօտեան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի եւ Իտալիայի միջեւ յարաբերութիւնների ամրապնդման քայլերին:

ԱԳ նախարարը տեղեկացրել է՝ իտալական կողմի պատրաստակամութեան մասին՝ Իրանի հետ յարաբերութիւնների ընդլայնման համար:

«Թեհրան-Հռում ուղիղ չւերթի վերականգնումը առանցքային նշանակութիւն ունի մեր համատեղ ջանքերի համար»,- նշել է նա:

Նշենք, որ ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն երեքշաբթի օրը հանդիպել է Վատիկանի վարչապետ Փետրօ Փարուլինի հետ:

Նախարար Ամիր Աբդօլլահեանը երկուշաբթի օրը մեկնել է Իտալիա, հանդիպելու Իտալիայի եւ Վատիկանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ: Այցերի ընթացքում նախատեսւում է երկկողմ, միջազգային, եւ տարածաշրջանային հարցերի քննարկման լայն շրջանակ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։