Հա

Քաղաքական

13/07/2022 - 14:20

«Ոչ մէկին իրաւունք վերապահւած չէ ուժի լեզւով խօսել Իրանի ժողովրդի հետ». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ յուլիսի 13-ին, Կառավարութեան նիստի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է դասեր ստանայ նախորդ սխալներից եւ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան կիրառման փոխարէն ընդունեն իրականութիւնն ու դասեր քաղեն նախորդ սխալներից:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այսօր՝ յուլիսի 13-ին, Կառավարութեան նիստի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է դասեր ստանայ նախորդ սխալներից եւ առաւելագոյն ճնշման քաղաքականութեան կիրառման փոխարէն ընդունեն իրականութիւնն ու դասեր քաղեն նախորդ սխալներից, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հնչած վերջին յայտարարութիւններին նշել է. «Ամերիկացիներն յայտարարում են, որ իրանական կողմը պէտք է քայլեր ձեռնարկեն եւ վերադառնան Միջուկային գործարքին, մինչդեռ մենք երբեւէ չենք լքել Գործարքը, այլ ամերիկեան կողմն է դրժել իր խոստումն ու Գործարքով ստանձնած պարտաւորութիւնները»:

«Այսօր բոլորին հետաքրքրում է հարցը, թէ իրականում, ինչո՞ւ ԱՄՆ-ն լքեց Գործարքը»,- հռետորական հարց է ուղղել Հանրապետութեան նախագահը:

Ամերիկան բազմիցս յայտնել է, որ կիրառած առաւելագոյն ճնշման քաղքականութիւնն աննախադէպ է՝ ե՛ւ իր բնոյթով ե՛ւ ծաւալով, մասնաւորապէս՝ խոստովանել են այդ քաղաքականութեան ապարդիւն լինելու մասին:

«Հետեւաբար, կոչ ենք անում ԱՄՆ-ին դասեր ստանալ նախորդ սխալներից, առաւելագոյն ճնշման քաղաքականութեան փոխարէն իրականութեան աճչքերին նայել ու գործել դասեր ստանալով նախորդ սխալներից»,- նշել է նա:

Նա նաեւ շեշտել է, որ Իրանը ե՛ւ 5+1 ե՛ւ 4+1 ձեւաչափերով բանակցել է պահպանելով ռացիոնալութեան բարձր մակարդակն եւ հաւատարիմ է մնացել բանակցային սկզունքներին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։