Հա

Քաղաքական

21/07/2022 - 12:20

«Սիրիայի զօրքերն անհրաժեշտ է հաստատւած լինեն այդ երկրի սահմանագծի ամբողջ երկայնքով». Հանրապետութեան նախագահ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ այսօր յուլիսի 21-ին, հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Մեղդադի հետ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին՝ այսօր յուլիսի 21-ին, հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆէյսալ Մեղդադի հետ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը վստահութիւն յայտնելով, Սիրիայի յուսալի ապագայի եւ այդ երկրին սպասւող յաջողութիւնների առթիւ շեշտել է, որ ապագան լինելու է Սիրիայի օգտին, եւ այդ երկրի ժողովրդի ցուցաբերած հանդուրժողականութիւնն ու դիմադրողականութիւնը կը նպաստեն՝ Սիրիայի եւ տարածաշրջանի դրական ապագային:

Հանրապետութեան նախագահը նաեւ յիշեցրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի խօսքերը՝ ԱՄՆ-ի զօրքերի Սիրիայից դուրս բերման անհրաժեշտութեան առնչութեամբ. «ԱՄՆ-ի Սիրիայի արեւելքից եւ տարածաշրջանից դուրս գալը այն հիմնարար եւ խորքային լուծումն է, որն անհրաժեշտ է արեւմուտքում ճգնաժամերի լուծման համար»:

Նախագահը անհրաժեշտութիւն է համարել Սիրիայի զօրքերի հաստատման անհրաժեշտութիւնն այդ երկրի սահմանածգի ամբողջը երկայնքով, եւ շեշտել է Սիրիայի ինքնիշխանութեան ամրապնդման անհրաժեշտութեանը: Նախագահը այս կարեւոր հարցերի անտեսումը վտանգաւոր գործօն է համարել, հնարաւոր խնդիրների առաջացման առումով:

Ֆէյսալ Մեղդադն էլ իր հերթին նախագահին փոխանցել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի ջերմ ողջոյնները, եւ զեկոյցել է տարածաշրջանի անվտանգութեան եւ քաղաքական վերջին զարգացումների վերաբերեալ:

Նա նշել է, որ քաղաքական եւ դիւանագիտական լուծումներ են մշակել՝ Սիրիայի խնդիրների լուծման համար:

Մեղդադը վերջում շնորհակալութիւն է յայտնել Աստանայի գագաթնաժողովի անցկացման եւ ձեռքբերումների առնչութեամբ եւ շեշտել, որ նախագահի եւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի արտայայտած մտքերը փաստում են՝ Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ դաշնակցային կապերի խորութեան մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։