Հա

Քաղաքական

23/07/2022 - 13:10

«Իրանը պահանջում է քաղաքական ճանապարհով Ուկրայինայի կոնֆլիկտի լուծում». ԱԳ նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հեռախօսազրոյցի ընթացքում անդրադարձել է Ուկրայինայի ճգնաժամի լուծման ուղիներին, նշելով, որ Իրանը պահանջում է քաղաքական ճանապարհով կոնֆլիկտի լուծումը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հեռախօսազրոյցի ընթացքում անդրադարձել է Ուկրայինայի ճգնաժամի լուծման ուղիներին, նշելով, որ Իրանը պահանջում է քաղաքական ճանապարհով կոնֆլիկտի լուծումը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հունգարիայի ԱԳ նախարար Պիետրօ Սիերթոյի հետ զրոյցում ԱԳ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջեւ ընդլայնւող յարաբերութիւններին եւ որոշ միջազգային ու համատեղ ծրագրերին, մասնաւորապէս՝ անդրադարձ է կատարւել Ուկայինայի ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին:

ԱԳ նախարարը՝ յիշեցնելով, Հունգարիայի ԱԳ նախարարի նախորդ տարի Թեհրան կատարած այցին նշել է, որ երկկողմ համագործակցութիւններն արձանագրում են դրական միտում եւ Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւններից է՝ այդ երկրի հետ յարաբերութիւնների խորացումը:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ ընդծելով, երկու երկրների միջեւ խորացող յարարաբերութիւնների կարեւորութիւնը, նշել է, որ մասնաւորապէս՝ տնտեսական եւ առեւտրային ոլորտների կապերի ընդլայնման քայլերով հնարաւոր է նպաստել երկկողմ յարաբերութիւնների նոր մակարդակի բարձրացման:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։