Print this page
24/07/2022 - 10:30

Հանրապետութեան նախագահը կարգադրել է ջրհեղեղից տուժած հայրենակիցներին օժանդակութեան ցուցաբերման նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկել

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին յուլիսի 23-ին, կարգադրել է ջրհեղեղից տուժած քաղաքացիներին օժանդակութեան ցուցաբերման նպատակով, համապատասխան գերատեսչութիւնների ներկայացուցիչներին, այդ թւում՝ Ներքին գործերի նախարարութեանը ներկայ լինել ջրհեղեղի վայրում եւ ծանօթանալ իրավիճակին:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին յուլիսի 23-ին, կարգադրել է ջրհեղեղից տուժած քաղաքացիներին օժանդակութեան ցուցաբերման նպատակով, համապատասխան գերատեսչութիւնների ներկայացուցիչներին, այդ թւում՝ Ներքին գործերի նախարարութեանը ներկայ լինել ջրհեղեղի վայրում եւ ծանօթանալ իրավիճակին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանրապետութեան նախագահը նաեւ կարգադրել է բացայայտել ջրհեղեղի հնարաւոր մեղաւորներին եւ պատասխանատւութեան ենթարկել:

Հանրապետութեան նախագահը նաեւ ցաւակցութիւն է յայտնել տուժածներին եւ նրանց ընտանիքներին՝ աղէտի հետեւանքով կրած կորստի կապակցութեամբ:

Նշենք, որ առնւազն 17 մարդ է զոհւել երկրի Ֆարս նահանգում յորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների պատճառով: 

 

Յարակից լուրեր