Յուլիսի 21-ին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իսլ. խորհրդարանում Անզալի քաղաքի պատգամաւոր Ահմադ Դոնիամալին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, փոխատենապետ Վահէ Թարոյեանն ու ընկերակցող պատւիրակութիւնն այցելել են Անզալի քաղաք:
«alikonline» - Յուլիսի 21-ին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իսլ. խորհրդարանում Անզալի քաղաքի պատգամաւոր Ահմադ Դոնիամալին, ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, փոխատենապետ Վահէ Թարոյեանն ու ընկերակցող պատւիրակութիւնն այցելել են Անզալի քաղաք:
Այցը իրականացւել է Անզալի քաղաքի զբօսաշրջութեան նախագծերի զարգացման նպատակով:
Անզալիում պատւիրակութիւնը նաեւ այցելել է լեհերի եւ հայերի եկեղեցիներ ու գերեզմանատներ:
Ռաշտ այցելութեան ընթացքում Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը եւ փոխատենապետ Վահէ Թարոյեանն այցելել են Սուրբ Աստւածածին եկեղեցի եւ դոկտ. Արսէն Մինասեանի գերեզման ու յուշակոթող: