Հա

Քաղաքական

02/08/2022 - 12:30

«Հանրապետութեան նախագահը ներկայ կը լինի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին». Կառավարութեան խօսնակ

Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այս տարի ներկայ կը լինի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: 

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին այս տարի ներկայ կը լինի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին: Այս մասին յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Բահադորի Ջահրոմին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ նախապատրաստական աշխատանքներ են կատարւում Հանրապետութեան նախագահի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի հերթական նստաշրջանի մասնակցութիւնն ապահովելու ուղղութեամբ, Ջահրոմին նաեւ անդրադարձել է Իրանում տեղի ունեցած ջրհեղեղներին՝ յաւելելով, որ իշխանութիւններն անհրաժեշտ է ներկայ գտնւեն ջրհեղեղի բռնկման վայրերում եւ կատարեն համապատասխան քայլեր ժողովրդին աջակցութիւն ցուցաբերման ծրագրերի վերահսկման նպատակով:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։