Հա

Քաղաքական

03/08/2022 - 10:40

«Իրանի՝ «մէկ ամբողջական Չինաստան» քաղաքականութեան պաշտպանութիւնն անկասկածելի է». Քանանի

ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, թէ ինչպէս է մեկնաբանում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի (ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի, ԽՄԲ.) Թայւան կատարած այցը, նշել է, որ ՄԱԿ-ի կանոնագրութեան հիմնարար սկզբունքներից մէկն այլ երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման հարցն է, մասնաւորապէս՝ կանոնագրութեան 2-րդ յօդւածի համաձայն ՄԱԿ-ին անդամակցող երկրները պարտաւոր են պահպանել ուրիշ երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ քաղաքական անկախութիւնը:

«alikonline.ir» - ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, պատասխանելով ԻՌՆԱ-ի լրագրողի հարցմանը, թէ ինչպէս է մեկնաբանում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի (ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խօսնակ Նենսի Փելոսիի, ԽՄԲ.) Թայւան կատարած այցը, նշել է, որ ՄԱԿ-ի կանոնագրութեան հիմնարար սկզբունքներից մէկն այլ երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման հարցն է, մասնաւորապէս՝ կանոնագրութեան 2-րդ յօդւածի համաձայն ՄԱԿ-ին անդամակցող երկրները պարտաւոր են պահպանել ուրիշ երկրների տարածքային ամբողջականութիւնը եւ քաղաքական անկախութիւնը:

«Իրանի Իսլ. Հանրապետութիւնը պահպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքը եւ իր արտաքին քաղաքականութեան հիմնարար բաղադրիչներից է համարում այն, հետեւաբար, անկասկած հովանաւորում է «մէկ ամբողջական Չինաստան»՝ քաղաքականութիւնը:

Քանանին, դատապարտելով ԱՄՆ-ի սադրիչ քայլերը, Չինաստանի ներքին գործերին միջամտութեան եւ տարածքային ամբողջականութեան խախտման գործողութիւնները, որոնք նրա հաւաստացմամբ՝ ԱՄՆ-ի բացայայտ միջամտութեան քայլերի դրսեւորման փաստն է, աշխարհի տարբեր երկրների, որոնք նոր էսկալացիաների հրահրման պատճառ են դառնում, որոնցից նրա խօսքով, որեւէ դրական արդիւնքներ ակնկալել հնարաւոր չէ:

Ըստ Քանանիի՝ միակողմանիութիւնը եւ Միջազգային պարտաւորութիւնների խախտումը դարձել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան մշտական ռազմավարութիւնը, մասնաւորապէս, նա թւարկել է Միջուկային գործարքի անտեսման, Իրանի դէմ անմարդկային եւ անօրինական պատժամիջոցների կիրառման քայլերն, որոնք այդ երկրի միջազգային պարտաւորութիւններին հաւատարիմ չմնալու փաստարկներից մի քանիսն են:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։