Հա

Քաղաքական

14/08/2022 - 08:50

«Իրանի եւ իրանցիների դէմ ուղղւած սպառնալիքների լեզուն անարդիւնաւէտ է». Ամիր Աբդօլլահեան

Իրանի արտաքին գործերի նախարարը, թւիթերեան գրառմամբ Սպիտակ տան պաշտօնեաներին յիշեցրել է, որ Իրանի եւ իրանցիների դէմ սպառնալից լեզւի կիրառումն անարդիւնաւէտ է:

«alikonline.ir» - Իրանի արտաքին գործերի նախարարը, թւիթերեան գրառմամբ Սպիտակ տան պաշտօնեաներին յիշեցրել է, որ Իրանի եւ իրանցիների դէմ սպառնալից լեզւի կիրառումն անարդիւնաւէտ է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը շաբաթ օրը թւիթերում գրել է. «Մեղքն ուրիշի վրայ բարդելով, Սպիտակ տունը չի կարող ազատւել այն պատասխանատւութիւնից, որ կրում է Իրանի եւ տարածաշրջանի ժողովուրդների դէմ ուղղւած եւ հազարաւոր կեանքեր խլած բազմաթիւ ահաբեկչական յանցագործութիւններ կատարելու համար»:

Աւելի վաղ, իր թուրք գործընկեր Մեւլութ Չաւուշօղլուի հետ հեռախօսազրոյցում, անդրադառնալով պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայում տեղի ունեցած վերջին բանակցութիւններին, Ամիր Աբդօլլահեանն, ասել էր. «Յուսով ենք, որ ամերիկեան կողմը իրատեսութիւն կը դրսեւորի եւ ընդունելով Իրանի օրինական պահանջները հող կապահովի վերջնական տեքստի շուրջ համաձայնութեան հասնելու համար»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։