Հա

Քաղաքական

16/08/2022 - 10:30

Ի պատասխանը Եւրոպայի կողմից առաջարկւած տեքստի, Իրանը յայտարարել է, որ համաձայնութեան կայացումը կախւած է Սպիտակ տանը քաղաքական որոշումներից

Պատասխանելով Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի լիարժէք վերականգնման վերաբերեալ Եւրոպայի առաջարկին, ԻԻՀ-ն ներկայացրել է իր գրաւոր պատասխանը, նշելով, որ եթէ ԱՄՆ-ն իրատեսութիւն դրսեւորի, համաձայնութիւնը կը կայանայ:

«alikonline.ir» - Պատասխանելով Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի լիարժէք վերականգնման վերաբերեալ Եւրոպայի առաջարկին, ԻԻՀ-ն ներկայացրել է իր գրաւոր պատասխանը, նշելով, որ եթէ ԱՄՆ-ն իրատեսութիւն դրսեւորի, համաձայնութիւնը կը կայանայ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի պատասխանից պարզ է դառնում, որ տարաձայնութիւնները կենտրոնացած են հիմնականում երեք կէտի վրայ, որոնցից երկուսի դէպքում ԱՄՆ-ն ճկունութիւն է դրսեւորել, սակայն դա պէտք է ներկայացւի փաստաթղթի տեսքով: Երրորդ կէտը կապւած է ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքի հետ եւ կախւած է ԱՄՆ-ի իրատեսական դիրքորոշումից:

Վերոնշեալ երեք հարցերը հանգամանօրէն քննարկւել են ԻԻՀ Ազգային անվտանգութեան խորհրդի արտահերթ նիստում, եւ երեքշաբթի առաւօտեան Իրանի դիրքորոշումները գրաւոր կերպով տրամադրւել են Եւրոմիութեանը, որպէս բանակցութիւնների համակարգող։

Իրանի բանակցող թիմի խորհրդական Մուհամմադ Մարանդին Twitter-ում յայտարարել է, որ Իրանը յայտնել է իր մտահոգութիւնները, եւ մնացած հարցերի լուծումն այնքան էլ դժւար չէ։

Նա նշել է, որ այդ մտահոգութիւնները կապւած են Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի նկատմամբ արեւմտեան կողմերի անհաւատարմութեան հետ եւ յաւելել. «Չեմ կարող ասել, որ համաձայնութիւն ձեռք կը բերւի, բայց մենք աւելի մօտ ենք համաձայնութեան, քան նախկինում»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։