Հա

Քաղաքական

21/08/2022 - 12:00

«Գերտէրութիւնները խոչընդոտում են Իարնի մուտքը նոր տեխնոլոգիաների ոլորտ». Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար Մոհամմադ Էսլամին յայտարարել է, որ գերտէրութիւնները խոչընդոտում են Իարնի մուտքը նոր տեխնոլոգիաների ոլորտ: 

«alikonline.ir» - Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավար Մոհամմադ Էսլամին յայտարարել է, որ գերտէրութիւնները խոչընդոտում են Իարնի մուտքը նոր տեխնոլոգիաների ոլորտ: Այս մասին գրում է Parstoday.com-ը:

Իրանցի գիտնականներն ու մասնագէտները եզակի ձեռքբերումներ են գրանցել միջուկային արդիւնաբերութեան ժամանակակից տեխնոլոգիաների արտադրութեան ոլորտում։

Միջուկային արդիւնաբերութիւնը կիրառութիւն ունի ռադիոդեղերի արտադրութեան, գիւղատնտեսութեան եւ արդիւնաբերութեան ոլորտներում:

Մոհամմադ Էսլամին ասել է. «Գերտէրութիւնները խոչընդոտում են Իրանի մուտքը նոր տեխնոլոգիաների, քանի որ մենք հասնում ենք բուրգի գագաթին, որը էներգիայի արտադրութիւնն է»:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավարը յաւելել է. «Միջուկային արդիւնաբերութեան ռազմավարական փաստաթղթի համաձայն՝ առաջիկայ 20 տարիների ընթացքում միայն էլեկտրակայանների ոլորտում մենք պէտք է պատրաստենք առնւազն 30 հազար մասնագէտ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։