Հա

Քաղաքական

24/08/2022 - 13:00

Իրանում մեկնարկել են ԱԹՍ-ների երկօրեայ զօրավարժութիւնները

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Իրանի Բանակի չորս ուժերի եւ երկրի միացեալ պաշտպանութեան շտաբի մասնակցութեամբ, մեկնարկել են անօդաչու թռչող սարքերի համատեղ զօրավարժութիւնները: 

«alikonline.ir» - Այսօր՝ օգոստոսի 24-ին, Իրանի Բանակի չորս ուժերի եւ երկրի միացեալ պաշտպանութեան շտաբի մասնակցութեամբ, մեկնարկել են անօդաչու թռչող սարքերի համատեղ զօրավարժութիւնները: Տեղեկացնում է Parstoday.com-ը:

Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի ԱԹՍ-ների զօրավարժութիւնների խօսնակ, ծովակալ Սէյէդ Մահմուդ Մուսաւին յայտարարել է երկրի հարաւային, հիւսիսարեւմտեան, արեւելեան շրջաններում եւ ստորգետնեայ անօդաչու թռչող սարքերի բազաների տարածքներում Բանակի անօդաչու թռչող սարքերի համատեղ զօրավարժութիւնների մեկնարկի մասին:

Զօրավարժութեան ընթացքում Բանակի հետախուզական ԱԹՍ-ները կը բացայայտեն նախանշւած թիրախները:

Երկօրեայ զօրավարժութիւնները կանցկացւեն երկրի հիւսիսում, հարաւում, արեւմուտքում եւ կենտրոնում՝ 150 հետախուզական եւ մարտական ​​անօդաչու թռչող սարքերի մասնակցութեամբ։

Իրանի ռադիոհեռուստատեսութեան լրատւական գործակալութեան հաղորդմամբ՝ զօրավարժութիւնների խօսնակ, ծովակալ Սէյէդ Մահմուդ Մուսաւին նշել է. «Անօդաչու թռչող սարքերից պահանջւում է ճշգրիտ բացայայտել նախանշւած թիրախները, այնուհետեւ ոչնչացնել դրանք»:

Զօրավարժութիւնների խօսնակն ասել է. «Անօդաչու թռչող սարքերի զօրավարժութիւնն անցկացւում է սարքերի յարձակողական ուժի գնահատման եւ տարածքում տեղակայւած համակարգերի գնահատման նպատակով»։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։