Հա

Քաղաքական

27/08/2022 - 10:30

«Բանակցային պատւիրակութիւնը պահպանել է Իրանի բոլոր կարմիր գծերը». Էսլամի

Հանրապետութեան նախագահի տեղակալ եւ Միջուկային էներգիայի կազմակերպութեան ղեկավար Մոհամմադ Էսլամին նշել է, որ Միջուկային գործարքը քննարկող խումբը պահպանել է Իրանի բոլոր կարմիր գծերը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի տեղակալ եւ Միջուկային էներգիայի կազմակերպութեան ղեկավար Մոհամմադ Էսլամին նշել է, որ Միջուկային գործարքը քննարկող խումբը պահպանել է Իրանի բոլոր կարմիր գծերը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Մոհամմադ Էսլամին Բուշեհր քաղաք կատարած իր այցի ընթացքում, որն իրականացրել է որպէս կառավարութեան ներկայացուցչի նշել է, որ բանակցային գործընթացի արդիւնքներն անհրաժեշտ է ամրագրել՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկմամբ. «Իրանի բանակցային խմբի աշխատանքների արդիւնքները պէտք է ապահովեն հակաիրանական պատժամիջոցների չեղարկումն, որոնք դարձել են չարիք Իրանի ժողովրդի համար»:

«Իրանի բանակցային խմբին յաջողւել է պահպանել բոլոր կարմիր գծերը: Նրանք մեր բոլոր ցանկութիւններն ու պահանջները փոխանցել են դիմացի խմբին, միեւնոյն ժամանակ, յաջողել են պահպանել Իրանի համար կարեւոր բոլոր կարմիր գծերը»,- նշել է նա:

Բանակցային խումբն ըստ Մոհամմադ Էսլամիի՝ պահպանել է Իրանի բոլոր կարմիր գծերը եւ բաց չի թողել որեւէ առիթ՝ հետագայ զարգացումների ապահովման նպատակով:

Նա նաեւ շեշտել է, որ բանակցութիւնների արդիւնքներով անհրաժեշտ է նպաստել երկրի առեւտրափոխադրումների ծաւալների աւելացմանը, երկրի զարգացմանն ու առաջընթացին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։