Հա

Քաղաքական

01/09/2022 - 12:00

«Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը կը վերածւի սպառնալիքների դէմ պայքարի ազգային շտաբի». Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի օպերատիւ ղեկավար

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի օպերատիւ ղեկավար գեներալ Մոհամմադ Հոսէյն Սեփեհրը նշել է, որ ստացել են Հանրապետութեան նախագահի համաձայնութիւնն առ այն, որ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը վերածեն՝ սպառնալիքների դէմ պայքարի ազգային շտաբի: Այս մասին նա յայտնել է Կորոնավիրուսի հոգեկան եւ սոցիալական բնոյթի հետեւանքների ախտորոշման ազգային համաժողովի ընթացքում:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի օպերատիւ ղեկավար գեներալ Մոհամմադ Հոսէյն Սեփեհրը նշել է, որ ստացել են Հանրապետութեան նախագահի համաձայնութիւնն առ այն, որ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը վերածեն՝ սպառնալիքների դէմ պայքարի ազգային շտաբի: Այս մասին նա յայտնել է Կորոնավիրուսի հոգեկան եւ սոցիալական բնոյթի հետեւանքների ախտորոշման ազգային համաժողովի ընթացքում, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կորոնավիրուսը վտանգաւոր, զարգացող եւ սպառնալիքներով լի հիւանդութիւն է: Այն համարւում է գոյաբանական բնոյթի եւ ծախստար սպառնալիք, որն վնասել է աշխարհը: Տարբեր ոլորտներ, այդ թւում՝ տնտեսական եւ սոցիալական բնոյթի ճգնաժամեր առաջացել են դրա հետեւանքով: Կորոնավիրուսը հասարակութիւններին տարել է աննախադէպ ճգնաժամերի, փոխել է ապրելակերպեր՝ նոր թելադրանքներ առաջ քաշելով»,- ասել է նա շեշետելով, որ կորոնավիրուսն աւարտւած չէ, եւ մարդ արարածն անհրաժեշտ է այդ հիւանդութեան դէմ պայքարի նպատակով պէտք է պատրաստւի նոր սպառնալիքների դիմագրաւման:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։