Հա

Քաղաքական

07/09/2022 - 12:10

Գեներալ Բաղերիի խորհուրդը հարեւան երկրներին

Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ԱՄՆ բանակը, սիոնիստական ​​ռեժիմը, եւ այդ երկրների զօրքերն ընդունող կողմերին նախազգուշացրել է՝ Իրանի անվտանգութեանը սպառնացող վտանգների վերաբերեալ:

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ԱՄՆ բանակը, սիոնիստական ​​ռեժիմը, եւ այդ երկրների զօրքերն ընդունող կողմերին նախազգուշացրել է՝ Իրանի անվտանգութեանը սպառնացող վտանգների վերաբերեալ:

Նա իր նախազգուշական պատգամի տեքստում նշել է. «Վերջին ամիսներին ԱՄՆ-ի ահաբեկչական զօրքերը փորձում են լրացուցիչ գործողութիւններ կատարել Պարսից ծոցի եւ Օման ծովի տարածքում իրենց աւիակիրների, ուղղաթիռների եւ կործանիչների յետընթացը փոխարինելու համար: Ինչի հետեւանքով խուճապահար են նրանց կախւած կողմերը»:

Նա ընդգծել է, որ այդ գործողութիւններն ենթադրում են սիոնիստական ռեժիմի զօրքերի ազդեցութեան աճ, որոնք մասնաւորապէս Իրանի համար ներկայացնում են լուրջ սպառնալիքներ:

Գեներալ Բաղերին նշել է, որ ԱԳ նախարարութիւնն այդ մասին նախազգուշացրել է ԱՄՆ զօրքերը հիւրընկալող երկրներին:

Նա նաեւ շեշտել է, որ Իրանը տարածաշրջանային երկրներին մշտապէս խորհուրդ է տւել սեփական երկրի անվտանգութեան ապահովման համար չհիմնւել արտաքին ուժերի կարողութիւններին, այլ, բացառել արտաքին ուժերի միջամտութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։