Հա

Քաղաքական

14/09/2022 - 14:06

Իրանի համար անընունելի է աշխարհաքաղաքական քարտէզի որեւէ փոփոխութիւն. ԱԳ Նախարար

ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԻԻՀ-ում ՌԴ դեսպան Լեւոն Ջաղարեանի հետ հանդիպման ընթացքում, ով աւարտում է Իրանում իր դիւանագիտական առաքելութիւնը նշել է, որ Իրանը չի հանդուրժի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի որեւէ փոփոխութիւն:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԻԻՀ-ում ՌԴ դեսպան Լեւոն Ջաղարեանի հետ հանդիպման ընթացքում, ով աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնն Իրանում, նշել է, որ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի որեւէ փոփոխութիւն, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւոն Ջաղարեանի հետ հանդիպմանն ԱԳ նախարարը շնորհակալութիւն է յայտնել ՌԴ դեսպանին դիւանագիտական առաքելութեան կատարման վերաբերեալ, որն նրա հաւաստիացմամբ՝ նպաստել  է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների խորացմանն ու ընդլայնմանը, մասնաւորապէս՝ կողմերի միջեւ երկարատեւ համագործակցութեան համաձայնագրի ձեւաւորման համար անհրաժեշտ մթնոլորտի առաջցմանը:

Մերժելով՝ ռազմական ճանապարհն, որպէս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների կարգաւորման լուծում դիտարկելը, նախարարը շեշտել է, որ Իրանի համար ընդունելի չէ աշխարհաքաղաքական քարտէզի որեւէ փոփոխութիւն: Նա նաեւ կարեւորել է խաղաղութեան հաստատման ուղղութեամբ բազմակողմանի ջանքերի գործադրումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։