Հա

Քաղաքական

19/09/2022 - 12:10

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնութիւնների լուծման լաւագոյն ուղին դիւանագիտութիւնն է». Քանանի

Նիւ Եօրքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում պատժամիջոցների չեղարկման վերաբերեալ բանակցող կողմերի հետ երկխօսութեան ծաւալումը հաւանական ծրագրերից մէկն է. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ պատասխանաելով, հարցմանը թէ արդեօք բանագնաց Բաղերիի Նիւ Եօրք մեկնելը պայնաւորւա՞ծ է այնտեղ բանակցութիւնների վարման վերաբերեալ նախատեսւած ծրագրերին, թէ՞ ոչ:

Նիւեօրքեան այցին պատժամիջոցների չեղարկման վերաբերեալ բանակցող կողմերի հետ երկխօսութեան ծաւալումը հաւանական ծրագրերից մէկն է

 

«alikonline.ir» - Նիւ Եօրքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում պատժամիջոցների չեղարկման վերաբերեալ բանակցող կողմերի հետ երկխօսութեան ծաւալումը հաւանական ծրագրերից մէկն է. այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին իր հերթական շաբաթական մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ պատասխանաելով, հարցմանը թէ արդեօք բանագնաց Բաղերիի Նիւ Եօրք մեկնելը պայնաւորւա՞ծ է այնտեղ բանակցութիւնների վարման վերաբերեալ նախատեսւած ծրագրերին, թէ՞ ոչ. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Նա մասնաւորապէս, շեշտել է, որ Բաղերին մաս է կազմում Հանրապետութեան նախագահի գլխաւորած պատւիրակութեանը, սակայն, պատժամիջոցների չեղարման վերաբերեալ յստակ քննարկման ծրագիր նախատեսւած չեն, այդուհանդերձ, այդ օրակարգը հնարաւոր սցենարներից մէկն է, որը կարելի է ակնկալել նմանօրինակ միջազգային իրադարձութիւնից:

Նա յստակեցրել է, որ Իրանն, երբեւէ, այս առիթը եւ ուրիշ նմանօրինակ առիթներ բաց չի թողնելու կառուցողական քննարկումներ ծաւալելու միջուկային հարցերի, ինչպէս նաեւ՝ պատժամիջոցների չեղարկման խնդրի վերաբերեալ եւ այդ ուղղութեամբ ներկայացնելու իր դիրքորոշումները:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան խօսնակը շեշտել է, որ Իրանն երբեւէ չի լքել բանակցութիւնների սեղանը, այլ մշտապէս, ձգտել է կառուցողական երկխօսութիւն ծաւալել՝ խնդիրների կարգաւորման ուղղութեամբ. «Նիւ Եօրքի ընձեռած առիթներն եւս անհրաժեշտ է ծառայեցնել իրավիճակի կարգաւորմանը՝ նպասելով, կայուն երկխօսութեան ծաւալմանը»,- նշել է նա:

Անդրադառնալով, Ղարաբաղի վերաբերեալ Իրանի դիրքորոշմանը եւ վերջին զարգացումներին, Քանանին յիշեցրել է, որ Իրանի դիրքորոշումը պարզ է ու յստակ: «Մենք համոզւած ենք, որ կոնֆլիկտի լուծման եւ էսկալացիայի թօթափման համար անհրաժեշտ է կիրառել քաղաքական դիրքորոշում»,- ասել է նա:

Քանանին յաւելել է, որ Իրանի քաղաքականութիւնը կապւած տարածաշրջանի աշխարհաքական քարտէզի եւ միջազգային սահմանների փոփոխութեան անընդունելիութեանը, միանշանակ է:

«Մենք համոզւած ենք, տարաձայնութիւնների լուծմանը կարող են նպաստել երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կամքի դրսեւորման քայլերը՝ երկխօսութեան մեկնարկը, տարածաշրջանային ջանքերի գործադրումը եւ լարւածութեանը վերջ տալու ձգտումները»,- ասել է նա:

Ըստ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցչի՝ Իրանը հարեւանական յարաբերութիւնների կոնտեքստում, կողմերի հետ ունենալով սերտ յարաբերութիւնների անցեալ՝ պատրաստ է համագործակցել խնդիրների կարգաւորման ձգտման ուղղութեամբ:

«Մենք համոզւած ենք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էսկալացիայի աճը վնասում է ամբողջ տարածաշրջանին»,- նշել է նա՝ շեշտելով, որ Իրանը դէմ է տարածաշրջանի անկայունացման եւ աշխարհաքաղական քարտէզի փոփոխութեան քայլերին եւ տարածաշրջանը համարում է առաջնային եւ հիմնարար նախապատւութիւն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։