Հա

Քաղաքական

20/09/2022 - 11:55

«Իրանը տարածաշրջանի սահմանների փոփոխութեան երազանքը կը վերածի պատմական մղձաւանջի». Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի ղեկավար

Իսլ. խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի ղեկավարն ասել է. «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կը վերածի պատմական մղձաւանջի»:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի ղեկավարն ասել է. «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կը վերածի պատմական մղձաւանջի», հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ջալալզադէն հեռուստատեսային հարցազրոյցում նկատել է, որ Իրանը Խորհրդային Միութեան փլուզման տարիներից ի վեր կանգնած է եղել Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի եւ նախկին Խորհրդային Միութեան, այլ երկրների կողքին ու մշտապէս աջակցութիւն է ցուցաբերել նրանց, յաւելելով, որ Իրանի օժանդակութեան հարցը հնարաւոր չէ մոռանալ:

Վահիդ Ջալալզադէն մտահոգութիւն յայտնելով Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների վերջին իրադարձութիւնների եւ զարգացումների վերաբերեալ ասել է. «Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգութեան յանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները:

Մեր երկրի բարձրաստիճան պաշտօնեաների հետ բազում քննարկումներ ենք ունեցել այս թեմայով եւ չորեքշաբի օրն Իսլ. խորհրդարանը կարեւոր եւ արտակարգ նիստ է գումարելու այս օրակարգով: Մենք երկրի դիւանագիտական գերատեսչութեանը եւ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդին կոչ ենք անում, զբաղւելու այս հարցով»:

Արեւմտեան Ատրպատականի պատգամաւոր Ջալալզադէն նկատել է, որ այս կարեւոր հարցի առնչութեամբ երկրում պակասում է անհրաժեշտ զգօնութիւնը, մինչդեռ, խնդիրը կարող է ազդել երկրի ազգային շահերին՝ ամենատարբեր կողմերով:

Ջալալզադէն զգուշացրել է հնարաւոր դաւադրութիւնների եւ դաւաճանական սցենարների վտանգի մասին՝ նշելով, որ արտատարածաշրջանային ուժերի եւ պաշտօնեաների այս տարածաշրջան կատարած այցելութիւնները վկայում են հնարաւոր նոր վտանգների եւ սպառնալիքների առկայութեան մասին:

Նա յիշեցրել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի ցուցումները՝ նշելով, որ տարածաշրջանի քարտէզի փոփոխութիւնը Իրանի կարմիր գծերից է, եւ մեր երկիրը կանխելու է այդ կապակցութեամբ ցանկացած քայլ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։